TOP նոր
» » » Չեխովի անվան դպրոցում աշակերտներից գումարներ են պահանջում. Ժամանակ

Չեխովի անվան դպրոցում աշակերտներից գումարներ են պահանջում. Ժամանակ

15-06-2018, 10:51 Դիտումներ: Մամուլ » Հայկական
Չեխովի անվան դպրոցում աշակերտներից գումարներ են պահանջում. Ժամանակ

15 Հունիս 2018, 10:51 - NovostiNK
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի խմբագրություն էին ահազանգել մայրաքաղաքի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի մի խումբ ծնողներ եւ դժգոհում էին, որ 8-րդ դասարանից 9-րդ փոխադրված աշակերտներից տնօրինությունը գումարներ է պահանջում:

Ըստ ծնողների` դպրոցի փոխտնօրենը հերթով մոտենում է ուսման առաջադիմությամբ աչքի չընկնող աշակերտներին եւ նրանց հորդորում կա՛մ թողնել դպրոցը, կա՛մ հաջորդ օրը ներկայանալ ծնողի հետ: Ծնողի ներկայությունը փոխտնօրենը բացատրում է այս կերպ. «Մենք դասամատյանում գնահատականներդ նշանակել ենք մատիտով, եթե դպրոցից դուրս ես գալու` գրիչով դրական գնահատական կնշանակենք, իսկ եթե չես ցանկանում հեռանալ, ապա կմնաս նույն դասարանում»:

Հիշեցնենք, որ Չեխովի անվան դպրոցում կատարվող անօրինականությունների մասին բազմիցս գրվել է մամուլում, սակայն այստեղ գործող անառողջ բարքերը շարունակվում են, իսկ դպրոցի տնօրինությունը` տնօրեն Գայանե Սարուխանյանի գլխավորությամբ, անպատիժ կերպով շարունակում է իր գործունեությունը»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS