TOP նոր
» » » Հերմինե Նաղդալյանին զրկել են արտոնությունից. Ժողովուրդ

Հերմինե Նաղդալյանին զրկել են արտոնությունից. Ժողովուրդ

22-06-2018, 11:24 Դիտումներ: Մամուլ » Հայկական
Հերմինե Նաղդալյանին զրկել են արտոնությունից. Ժողովուրդ

22 Հունիս 2018, 11:24 - NovostiNK
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 13-ին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության գործերի կառավարչի պաշտոնից ազատել է Դավիթ Բեգարյանին՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնուն: Արդյոք այս ազատումը Հերմինե Նաղդալյանը դիտարկո՞ւմ է որպես քաղաքական ռեպրեսիա:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ Նաղդալյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ մի բան էլ չեմ դիտարկում: Իմ ամուսինը բավական երկար ժամանակ է, ինչ հայտարարել է, որ դուրս է եկել կառավարության իր աշխատանքից»:

Ինչպես հիշում ենք, նախորդ տարվա նոյեմբերին հայտնի դարձավ, որ պատգամավոր Նաղդալյանը բյուջեի հաշվին մի քանի մլն դրամի խոսել էր հեռախոսով: «Հիմա ես ընդհանրապես չեմ օգտվում այդ կապից»,- մեր հարցին ի պատասխան՝ նշել է նա:

Իրականում, սակայն, Նաղդալյանին՝ հայտնի պատմության բացահայտումից հետո զրկել են ծառայողական հեռախոսահամար ունենալու արտոնությունից»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS