«Ժամանակ» թերթը գրում է. «Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հորեղբորորդի Միհրան Մովսիսյանն օրերս դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով բարձրաստիճան պաշտոնյաների՝ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ջհանգիրյանի կողմից Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը տապալելու, ինչպես նաեւ իր անձին եւ ընտանիքի անդամներին անդառնալի կորուստներ պատճառելու մասին:
ՀՔԾ-ից «Ժամանակ»-ին հայտնել են, որ այդ դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում: Առայժմ հարուցված քրեական գործ չկա:
Միհրան Մովսիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ 19 տարի շարունակ ինքն ու իր ընտանիքը խոշտանգման են ենթարկվել «Հոկտեմբերի 27-ի խարանը իրենց վրա կրելու պատճառով», մինչդեռ ինքը բացարձակ կապ չի ունեցել 27-ի գործի հետ: Սակայն անհիմն կերպով մոտ 1 ամիս շարունակ գտնվել է ԱԱԾ մեկուսարանում՝ առանց կարգավիճակի, առանց մեղադրանքի եւ հիմքերի:
1999 թվականից ես եւ իմ ընտանիքը խոշտանգման ենք ենթարկվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, այդ թվում՝ Գագիկ Ջհանգիրյանի, որը 27-ի գործով քննչական խմբի ղեկավարն էր եւ շարժվում էր իր քմահաճույքով ու կողմնակի մարդկանց հետ քննություն էր վարում:
Դրա համար էլ առ այսօր կազմակերպիչները բացահայտված չեն»,-մեզ հետ զրույցում ասաց Մովսիսյանը»:

«Եթե կնգա հետ քնելուն չխանգարի...», «իմաստը ո՞րն ա». քաղաքացիները՝ COVID-ի դեմ պատվաստման մասին (Տեսանյութ)
20-04-2021, 15:44-
Դհոլ-զուռնա՝ Ճոճվող կամուրջին, պարերը՝ լանջերին. Նշվեց «Սպարապետի օրը»
12-09-2020, 11:48 -
Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը հանդիպում ունեցան բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ
10-09-2020, 14:52 -
Տոկոսների, վարկերի տակ ճռռում ենք, խնդրում ենք՝ մի ելք գտնեն. ակիցայի մասնակից (Տեսանյութ)
3-09-2020, 11:59 -
Սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական կլինեն. Քաղաքացիները կառավարությունից հստակ պատասխան են սպասում (Տեսանյութ)
3-09-2020, 11:55 -
ՀՀ ոստիկանները վնասազերծել են ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու․ նա կալանավորված է
21-07-2020, 12:28 -
«ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը Հայաստանում ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի մասին». openDemocracy
29-05-2020, 11:54 -
Արցախի ՊԲ-ում հարվածային անօդաչու թռչող սարք են փորձարկել
20-05-2020, 12:30 -
7 խաղ կարանտինի ժամանակ երեխաներին զբաղեցնելու համար (տեսանյութ)
16-05-2020, 12:26