TOP նոր
» » » Ռոմանոս Պետրոսյանը «Հայանտառ»-ում կադրային ջարդ է նախատեսում. «Հրապարակ»

Ռոմանոս Պետրոսյանը «Հայանտառ»-ում կադրային ջարդ է նախատեսում. «Հրապարակ»

22-08-2020, 09:12 Դիտումներ: Մամուլ » Հայկական
Ռոմանոս Պետրոսյանը «Հայանտառ»-ում կադրային ջարդ է նախատեսում. «Հրապարակ»


22 Օգոստոս 2020, 09:12 - NovostiNK
«Հրապարակ» թերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ոչ միայն Սևանա լճով է զբաղվում և կարգադրում կես կիլոգրամից պակաս քաշով ձուկ չբռնել՝ հորդորելով 450 գրամանոց ձուկ հայտնաբերողներին ահազանգել իրավապահներին, այլև ուրիշ հարցերով։ Օրինակ՝ անտառներով։

Մեր տեղեկություններով` նա կարգադրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանին՝ ազատել գրեթե բոլոր մասնաճյուղերի տնօրեններին։ Մասնաճյուղերը 18-ն են։

Նախարարն ասել է, որ նոր թեկնածուներին անձամբ է ընտրելու։

Անտառտնտեսություններում լուրեր են տարածվել, որ «Քաղպայմանագրի» անդամները, նրանց համակիրները, ազգականներն ու ընկերներն աշխատանք են պահանջում, և իշխանությունը որոշել է ապահովել։

Մենք փորձեցինք կապվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանի հետ, որն այս պաշտոնին նշանակվել է 2020 թ․ ապրիլին։ Նա ասաց, որ արձակուրդում է, հարցերին կպատասխանի արձակուրդից հետո։

Մեր աղբյուրներն ասացին, որ արձակուրդն էլ պատահական չէ՝ տնօրենը որոշել է պաուզա վերցնել։ Հավանաբար հույս ունի, որ նորաթուխ նախարարը մի քիչ կհանգստանա, և նրան հնարավոր կլինի բացատրել, որ կադրերն անտառում թփի տակ չեն աճում, և չի կարելի կամայականորեն ազատել կամ ընդունել աշխատանքի»,-գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 22.08.20թ համարում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS