TOP նոր
» » » Կրթության չափորոշիչների թեման՝ թեժ քննարկման փուլում. ոլորտի ներկայացուցիչները սպասում են նախարարության արձագանքին. «Ժողովուրդ»

Կրթության չափորոշիչների թեման՝ թեժ քննարկման փուլում. ոլորտի ներկայացուցիչները սպասում են նախարարության արձագանքին. «Ժողովուրդ»

22-08-2020, 09:19 Դիտումներ: Մամուլ » Հայկական
22 Օգոստոս 2020, 09:19 - NovostiNK
Կրթության չափորոշիչների թեման՝ թեժ քննարկման փուլում. ոլորտի ներկայացուցիչները սպասում են նախարարության արձագանքին. «Ժողովուրդ»


««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կրթության չափորոշիչների թեման շարունակում է իշխանության ներսում թեժ քննարկման առիթ լինել: Մեր տեղեկություններով՝ կրթության ոլորտի մասնագետները ներքին քննարկումների, բանավեճերի մեջ են: Սակայն հետաքրքիր է, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները՝ նախագահ Մխիթար Հայրապետյանի և Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ, շարունակում են ձեռնպահ մնալ մտքեր արտահայտելուց, հարցազրույցներ տալուց, սակայն դեմ են արտահայտվում ներքին քննարկումների ժամանակ:

Կրթության ոլորտի ներկայացուցիչները կարծիք են հայտնում, թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետք է ի վերջո վերանայի այդ չափորոշիչներից շատերը՝ հաշվի առնելով առկա անհանդուրժողականությունն ու քննադատությունը, և հիմա շատերն են սպասում՝ հասկանալու համար, թե ինչ տեսք կունենան նոր դասագրքերը և դպրոցում մատուցվող ուսումնական ծրագիրը: Ընդ որում, կրթության ոլորտի ներկայացուցիչները նախարարության առջև պահանջ են դրել փոփոխություններ կատարելու առումով, քանի որ վստահ են՝ հետագայում խնդիրներ կլինեն»,-գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 22.08.20թ համարում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS