TOP նոր
» » » Պերմյակովին կուղարկեն հոգեբուժական փորձաքննության

Պերմյակովին կուղարկեն հոգեբուժական փորձաքննության

23-01-2015, 17:07 Դիտումներ: Մամուլ » Ռուսական
23 Հունվար 2015, 17:07 - NovostiNK
Պերմյակովին կուղարկեն հոգեբուժական փորձաքննության
Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործի շրջանակում, ում մեղադրանք է առաջադրվել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար, հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն կանցկացվի: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրներին:

«Համատեղ անցկացվող հետաքննության շրջանակում նշանակված են նաև մի շարք դատա-քրեագիտական փորձաքննություններ։ Մոտ ժամանակում կանցկացվի հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն, որը նախատեսված է օրենքով նման հանցագործություններ կատարելու դեպքում»,- հայտնել է աղբյուրներից մեկը։

Ըստ նրա, դատաբժիշկները պետք է որոշեն զինծառայողի հոգեկան առողջությունը: Բոլոր փորձաքննությունը, ներառյալ նաև հոգեբանա-հոգեբուժականը, աղբյուրի փոխանցմամբ. կանցկացվեն Հայաստանում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում:

Աղբյուրը նաև հայտնել է, որ Վ.Պերմյակովին պաշտպանում է Հայաստանում բնակվող ռուս փաստաբանը. «Նրա ինքնությունը, հասկանալի պատճառներով, դեռ չի բացահայտվում։ Նա կատարում է իր ծառայողական պարտքը»:

Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:
Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS