TOP նոր
» » » BBC. Հայոց ցեղասպանությունը` նորությունների գլխավոր թեմա

BBC. Հայոց ցեղասպանությունը` նորությունների գլխավոր թեմա

23-04-2015, 14:37 Դիտումներ: Ռուսական, Արևմտյան
23 Ապրիլ 2015, 14:37 - NovostiNK
BBC. Հայոց ցեղասպանությունը` նորությունների գլխավոր թեմա
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նորությունների գլխավոր թեման է դարձել: Գրում է BBC-ն` Ցեղասպանության վերաբերյալ ծավալուն վերլուծականում:

Ցեղասպանության փաստի վերաբերյալ աղբյուրը պատմական անդրադարձ է կատարել: Սահմանելով Ցեղասպանությունը` հեղինակը մեջբերում է ՄԱԿ-ի Կոնվենցիայի 2-րդ հոդվածը Ցեղասպանության մասին, ըստ որի ցեղասպանությունը ազգային, էթնիկ, ռասսայական կամ կրոնական խմբի նպատակաուղղված ամբողջովին կամ մասնակի ոչնչացումն է: Այնուհետև ներկայացնում է հայերի զանգվածային ջարդերը Ցեղասպանություն կոչելու հիմքերը հաստատող պատմական փաստեր:

Թե ովքեր են ճանաչել Ցեղասպանությունը և ով ոչ, հեղինակը գրում է. «Արգենտինան, Բելգիան, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ռուսաստանը և Ուրուգվայը այն 20-ից ավելի երկրների ցանկում են, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Եվրախորհրդարանը և ազգային փոքրամասնությունների հարցերով ենթահանձնաժողովը նույնպես փաստը ճանաչել են որպես Ցեղասպանություն: Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Իսրայելը իրադարձությունների վերաբերյալ օգտագործում են ավելի չեզոք տերմիններ»:

Անդրադառնալով Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում Ֆրանցիսկոս Պապի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ մատուցված պատարագին, հեղինակը գրել է, որ Թուրքիան կտրուկ արձագանք ցուցաբերեց Պապի ելույթին, մասնավորապես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» հայտարարությանը:

Վատիկանից հետ կանչեց իր դեսպանին` Հռոմի պապին մեղադրելով «մարդկային ողբերգությունների մեջ խտրականություն դնելու» հարցում:

2006թ.-ին Թուրքիան դատապարտեց Ֆրանսիայի խորհրդարան բերված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ճիշտ է այդ օրինագիծը այդպես էլ օրենք չդարձավ, սակայն Թուրքիան, այնուամենայնիվ, դադարեցրեց Ֆրանսիայի հետ իր ռազմական համագործակցությունը:

2010թ-ին Թուրքիան հետ է կանչում ԱՄՆ իր դեսպանին Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հայերի զանգվածային ջարդերը Ցեղասպանություն որակող բանաձևն ընդունելու համար: Ի դեպ, հանձնաժողովն այն ընդունել էր Սպիտակ տան առարկությունը հաշվի չառնելով:

Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով հեղինակը նշում է, որ չնայած 2009թ.-ի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, դրանք չեն վավերացվել, իսկ որպես հարաբերությունների կարգավորման գլխավոր խոչընդոտ համարում է փոխադարձ անվստահությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, քանզի Թուրքիան այդ առնչությամբ պաշտպանում է Ադրբեջանին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS