TOP նոր
» » » Նեզավիսիմայա գազետա. Երևանը պատուհան կբացի դեպի Պարսից ծոց

Նեզավիսիմայա գազետա. Երևանը պատուհան կբացի դեպի Պարսից ծոց

20-06-2015, 11:04 Դիտումներ: Մամուլ » Ռուսական
20 Հունիս 2015, 11:04 - NovostiNK
Նեզավիսիմայա գազետա. Երևանը պատուհան կբացի դեպի Պարսից ծոց
Հայաստանի և Իրանի միջև երկաթգիծը կկառուցվի: Այդ մասին են վկայում մի շարք պաշտոնատար անձանց հայտարարությունները: Ինչպես գրում է երկաթգծի կառուցմանը նվիրված իր անդրադարձում ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը` նախագծի իրագործման հարցում այս անգամ հիմնական շեշտը դրվելու է «աշխարհաքաղաքական շահերի, այլ ոչ թե ճանապարհի հետգնման հաշվարկների վրա»:

Ինչպես նշում է «Նեզավիսիմայա գազետա»-ն հայ-իրանական երկաթուղու կառուցման նախագիծը հնարավոր է մեկնարկի արդեն այս տարի:

Ապա պարբերականը մեջբերել է Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի` «Ֆարս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցը:

Դեսպանը մասնավորապես նշել է, որ Թեհրանը Հայաստանի հետ սահմանին 60 կիլոմետր երկարությամբ երկաթուղային ճանապարհ կկառուցի: Նա հիշեցրել է, որ շարունակվում է Վրաստանի սահմանից մինչև Մեղրի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցումը, որի շնորհիվ Հայաստանը կարող է կապել Պարսից ծոցի տարածաշրջանը Սև ծովի հետ:

Ըստ Արտաշես Թումանյանի` նախագիծը նախատեսում է մասշտաբային տերմինալի կառուցում, որի շնորհիվ հնարավոր կլինի լուծել երկրողմանի բեռնափոխադրման ծանրաբեռնվածության հարցը:

Դիվանագետի խոսքով` դեպի Պարսից ծոց ելքի մեջ հնուց շահագրգռված է Ռուսաստանը, իսկ այժմ՝ նաև ողջ Եվրասիական տնտեսական միությունը:

Նախագծի իրագործումը ոչ միայն դրական կանդրադառնա հայ-իրանական առևտրային հարաբերությունների վրա, այլ նաև կընդլայնի Իրանի կապերը ԵՏՄ անդամ երկրների հետ:

Իրանում ՀՀ դեսպանը դժվարացել է նախագծի կյանքի կոչման կոնկրետ ժամկետներ նշել` մանրամասնելով, որ խոսքը մի քանի հարյուր կիլոմետր երկաթուղային ճանապարհի կառուցման մասին է, իսկ դրա համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ:

«Իրանը դեռ պատժամիջոցների տակ է, դա դժվարացնում է նախագծերի ֆինանսավորումը»,- նշել է դեսպանը հավելելով, որ դա, նախևառաջ, վերաբերում է երկաթգծի կառուցման նման բարդ խնդրի իրագործմանը:

Այուհանդերձ, ըստ Արտաշես Թումանյանի, անհաղթահարելի խոչընդոտներ չկան:
«Երևանի դիրքորոշումը հասկանալի է` դեպի Իրան երկաթուղային ճանապարհը Երևանին օդի պես անհրաժեշտ է: Հայաստանը երկու կողմից շրջափակված է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, իսկ իրանական ուղղությունը ամենաքիչը այլընտրանք կհանդիսանար վրացական ուղղությանը»,- գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:
Ըստ պարբերականի` այս համատեքստում պատահական չէ, որ երկաթգծի կառուցման ծրագիրը Հայաստանում առաջնահերթություն է։
Մեջբերելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն առ այն, որ Երևանը ակնկալում է նախագծին չինական ընկերությունների մասնակցությունը, հեղինակը նաև շեշտում է, որ Հայաստանը դրա կյանքի կոչման գործում մեծ հույսեր է կապում նաև Ռուսաստանի հետ, ում կոնցեսիոն կառավարման տակ են գտնվում «Հայկական երկաթուղիներ»-ը:

«Այնուհանդերձ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինի`վերջերս արված հայտարարությունը «սառը ցնցուղ» էր Հայաստանի համար»,-գրում է պարբերականը:

«Իրանի-Հայաստան երկաթուղային հաղորդակցության ստեղծման ծրագիրը ոչ մի արդյունավետություն չունի...Դա նման է պատի մեջ դեպի ոչ մի տեղ, դեպի հարևան տան պատը պատուհանի բացման»,- նշել էր Յակունինը:

Ըստ պարբերականի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահի խոսքերից կարելի է եզրակացնել, որ տնտեսական շահ դեռ չկա, և դրան հասնել այն պայմաններում, որում գտնվում է Հայաստանը, բավական դժվար է:

Նա շեշտել է, որ շարունակվում են Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգման ուղղությամբ աշխատանքները` հավելելով, որ դրանց հաջողության պարագայում հայ-իրանական ճանապարհը նոր «իմաստ» կստանա:

Ավելի ուշ «Ռուսական երկաթուղիների» պաշտոնական կայքում հայտնվել էր հաղորդագրություն, որը «շտկում» էր Յակունինի հայտարարությունը:

«Ճշգրտված» դիրքորոշումը կայանում էր նրանով, որ «աշխարհաքաղաքական տեսանկյունից երկաթուղային գծի կառուցման նախագիծը կարևոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար»:

Հաղորդագրության մեջ նաև շեշտվում էր, որ նման նախագծերի իրագործման համար անհրաժեշտ պատկառելի միջոցների և դրանց ժամկետների երկարատևության պայմաններում, առանց պետական աջակցության դրանց իրագործումը «բավական դժվար է»:

Ըստ պարբերականի, այս ամենից կարելի է եզրակացնել, որ «Ռուսական երկաթուղիներ»-ը հավանաբար պատրաստ են նախագծի իրականացմանը, սակայն` պետական աջակցությամբ:

«Նեզավիսիմայա գազետա»-ն` հղում կատարելով « EUDaily-ն» պարբերականին մեջբերել է Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի խոսքեր առ այն, որ ռուսական կողմի դիրքորոշման կտրուկ փոփոխությունը կարող է պայմանավորված լինել «Մոսկվայում ինչ-որ լուրջ խոսակցությամբ» և հայկական կողմի չթուլացող ճնշմամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS