TOP նոր
» » » ՀԱՊԿ-ը խաղաղապահական գործունեության արդյունավետության բարձրացման կարիք ունի. Բորդյուժա

ՀԱՊԿ-ը խաղաղապահական գործունեության արդյունավետության բարձրացման կարիք ունի. Բորդյուժա

14-11-2013, 14:34 Դիտումներ: Մամուլ » Ռուսական
14 Նոյեմբեր 2013, 14:34 - NovostiNK
ՀԱՊԿ-ը խաղաղապահական գործունեության արդյունավետության բարձրացման կարիք ունի. ԲորդյուժաՀավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունը խաղաղապահական գործունեության արդյունավետության բարձրացման կարիք ունի՝ կապված արտաքին սպառնալիքների աճի հետ: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

«Արդյունավետ խաղաղապահական մեխանիզմի պահանջարկը թելադրվում է միջազգային բարդ իրավիճակով, որը ստեղծվել է աշխարհի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց անմիջական հեռավորության վրա»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտում (Մոսկվա) միջազգային համաժողովի ժամանակ:

Բորդյուժայի խոսքով՝ բացառված չէ երրորդ երկրների հետ ՀԱՊԿ մասնակից պետությունների միջպետական վեճերի՝ ուժային եղանակի անցման հավանականությունը: «Այսպես կոչված «անկայունության գոտուն» մոտ լինելը մեր սահմաններին իրական վտանգ է ստեղծում»,- ընդգծել է նա:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարծում է, որ հնարավոր սպառնալիքների շրջանակը բավականին լայն է՝ արտերկրում ահաբեկչական դիվերսիոն գործողությունների հարուստ փորձով նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքացիների թվից գրոհայինների զանգվածային տեղաշարժից մինչև ՀԱՊԿ երկրներում ծայրահեղական գաղափարների, զենքի ու զինամթերքի անօրինական տարածում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS