TOP նոր
» » » Су-24-ի միջադեպը խոստանում է դառնալ ամենալուրջ ճգնաժամը հետսառըպատերազմյան շրջանում. Комерсант

Су-24-ի միջադեպը խոստանում է դառնալ ամենալուրջ ճգնաժամը հետսառըպատերազմյան շրջանում. Комерсант

24-11-2015, 15:10 Դիտումներ: Մամուլ » Ռուսական
24 Նոյեմբեր 2015, 15:10 - NovostiNK
Су-24-ի միջադեպը խոստանում է դառնալ ամենալուրջ ճգնաժամը հետսառըպատերազմյան շրջանում. Комерсант
Ռուսական «Комерсант» թերթի վերլուծաբան Մաքսիմ Յուսինի կարծիքով`ռուսական ինքնթիռի խոցման միջադեպը խոստանում է դառնալ ամենալուրջ ճգնաժամը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրի միջև «Սառը պատերազմի» ավարտից ի վեր: Ըստ վերլուծաբանի` կատարվածը Թուրքիայի նախագահ Էրդողանի պրովակացիայի արդյունքն է:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր թուրքական զինուժը թուրք-սիրիական սահմանին ռուսական СУ-24 ռմբակոծիչ է խոցել, որի առնչությամբ արված հայտարարությունները բավականին իրարամերժ են: Մասնավորապես ԶԼՄ-ների հաղորդմամբ`Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հաստատել էթուրքական զինուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման փաստը, իսկ թուրքական զինվորական ղեկավարությունը հայտարարել է, որ ռուսական ռմբակոծիչը խախտել է Թուրքիայի օդային տարածքը, որից հետո 5 րոպեի ընթացքում 10 նախազգուշացումից հետո խոցվել է թուրքական F-16 կործանիչի կողմից, մինչդեռ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ինքնաթիռը թռիչքի ողջ ընթացքում գտնվել է Սիրիայի տարածքում և ենթադրաբար խոցվել է գետնից` 6000 գտնվելով մետր բարձրության վրա, ինչը, ըստ ռուսական պաշտպանական գերատեսչության հաղորդագրության, ապացուցում են «СУ-24-ի թռիչքը վերահսկող օբյեկտիվ միջոցները»:

Ինչպես հաղորդում է ռուսական «Интерфакс» գործակալությունը`ռուսական խոցված ինքնաթիռը ընկել է Սիրիայի հյուսիսում` թուրքմեններով բնակեցված ավանում:

Ռուսաստանի պետական դումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևն իր Թվիթերյան էջում գրել է. «СУ-24-ը խոցվել է Սիրիայի երկնքում`6000 մետր բարձրության վրա: Հակազենիթային հրթիռային կայանները սովորաբար այս հեռավորության վրա չեն աշխատում, այս զենքը պետք է ավելի հզոր մի բան լինի…»:
Թուրքիան նախագահի մակարդակով արդեն հայտարարել է ռուսական ինքնաթիռը խոցելու մասին, իսկ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննարկվել է իրավիճակը զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարության հետ:

Ռուսական «Газета.ru»-ի փոխանցմամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ ռուսական ռմբակոծիչի խոցման առնչությամբ:

Նշենք, որ թուրք-սիրիական սահմանում Ռուսաստանի և Թուրքիայի միջև օդային լարվածությունն ու միջադեպերը պարբերական բնույթ են կրում: Հոկտեմբերի 6-ին թուրք զինվորականները հայտնել էին, որ ռուսական անօդաչու թռչող սարք են խոցել, որը խախտել էր Թուրքիայի օդային տարածքը: Այս տեղեկատվությունը հնչեցվեց մինչև անգամ Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի կողմից, որը սակայն պաշտոնապես հերքվեց Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության կողմից` նշելով, որ Ռուսաստանը որևէ առնչություն չունի խոցված թռչող սարքի հետ:

Այս ամենի արդյունքում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ թուրքական ռազմաօդային ուժերը անմիջապես կարձագանքեն նմանօրինակ ներխուժումներին և համապատասխանաբար կկիրառեն ռազմական ավիացիա`անկախ նրանից, թե ով է հանդիսանում Թուրքիայի օդային տարածքը խախտողը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS