TOP նոր
» » » Լավրովն ու Քերրին քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը

Լավրովն ու Քերրին քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը

30-04-2016, 11:59 Դիտումներ: Մամուլ » Ռուսական
30 Ապրիլ 2016, 11:59 - NovostiNK
Լավրովն ու Քերրին քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում են Ռուսաստանի ԱԳՆ-ից:

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում առաջարկվել է Սիրիայում հակամարտության կարգավորման ուղիները քննարկել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ջանքերով այնտեղ հաստատված հրադադարի պահպանման և ամրապնդման միջոցով:


Բացի այդ՝ քննարկվել են նաև միջազգային այլ հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաև՝ երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցեր:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS