TOP նոր
» » » «Նեզավիսիմայա գազետա». Բաքուն ցանկանում էր շեղել հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից

«Նեզավիսիմայա գազետա». Բաքուն ցանկանում էր շեղել հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից

29-12-2016, 13:45 Դիտումներ: Մամուլ » Ռուսական
29 Դեկտեմբեր 2016, 13:45 - NovostiNK
«Նեզավիսիմայա գազետա». Բաքուն ցանկանում էր շեղել հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից

ԼՂ հակամարտության գոտում այս տարվա ապրիլին ծավալված ռազմական գործողությունները սանձազերծվել էին Բաքվի կողմից: Անցնող տարվա նշանակալից իրադարձություններին նվիրված իր ամփոփիչ շարքում այս մասին գրում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը` հավելելով, որ Ադրբեջանի իշխանությունների նման գործելաոճի հիմնական պատճառը սոցիալ տնտեսական խնդիրներից հասարակության ուշադրության շեղումն էր:

«2016 թ. ապիլի 2-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը իրականացրեցին չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետության (ԼՂՀ) պաշտպանության բանակի դիրքերը ճեղքելու փորձ: Ռազմական գործողություններին նախորդել էր շփման գծի տարբեր հատվածներում իրավիճակի լարումը: Ինտենսիվ փոխհրաձգությունը ստացավ պարբերական բնույթ: Միջազգային միջորդները բազմիցս կոչ արեցին կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն ապարդյուն:

Մի շարք վերլուծական կենտրոնների վերլուծությունների համաձայն, ադրբեջանական կողմն է սկսել ռազմական գործողությունները: Տնտեսագետները ամրապնդում են այս կարծիքը Ադրբեջանում ստեղծված իրավիճակի վերլուծությամբ: Այն նշանավորվում էր նաղթի գների անկմամբ և ազգային արժույթի արժեզրկմամբ, ինչի արդյունքում հասարակության մեջ սկսեցին աճել բողոքական տրամադրությունները: Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումը երկու նպատակ էր հետապնդում`շեղել հասարակության ուշադրությունը ծագած խնդիրներից և հնարավորության սահմաններում վերահսկաղություն սահմանել եթե ոչ ԼՂՀ ողջ տարածքի, ապա գոնե դրա մի մասի վրա»,- գրում է«Նոզավիսիմայա գազետա»-ն:

Պարբերականը շեշտում է, որ շուրջ 3 օր տևած մարտական գործողությունների հետևանքով շփման գիծը լուրջ վերաձևումների չի ենթարկվել:

Ինչ վերաբերում է կորուստներին, ապա ըստ «Նոզավիսիմայա գազետա»-ի, հայկական կողմի ներկայացված տվյալները որևէ կասկած չեն հարուցում: Պարբերականը նշում է, որ ի հակառակ դրան, զոհերի վերաբերյալ Բաքվի տվյալները, նկատելիորեն նվազեցված են:

«Զոհերի այլ տվյալների մասին բարձրաձայնող տեղի լրագրողները հետապնդվել և ճնշումների են ենթարկվել»,- գրում է «Նոզավիսիմայա գազետա»-ն:

«Չորսօրյա պատերազմը անհետևանք չմնաց, հատկապես, Երևանում, որտեղ արդիական դարձավ ՌԴ-ի հետ ռազմավարական գործըներության նպատակահարմարություն վերաբերյալ հարցը, ով ժամանակակից զենքեր է վաճառում Ադրբեջանին: Դժգոհության մակարդակը սկսեց նվազել Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդեր» հրթիռային կայանների մատակարարումից հետո»,- գրում է պարբերականը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS