TOP նոր
» » » Բլոգեր Լապշինն ազատ է արձակվել

Բլոգեր Լապշինն ազատ է արձակվել

12-09-2017, 11:49 Դիտումներ: Մամուլ » Ռուսական
12 Սեպտեմբեր 2017, 11:49 - NovostiNK
Բլոգեր Լապշինն ազատ է արձակվել

Ադրբեջանում երեք տարվա ազատազրման դատապարտված Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինն ազատ է արձակվել: Ռիա նովոստիին այս մասին հայտնել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ստորագրել էր նրան ներում շնորհելու մասին կարգադրություն:

«Լապշինն ազատվել է: Բայց հազիվ թե այսօր արտաքսվի Ադրբեջանից»,- հայտնել է Չերնինը:

Հարցին, թե ի՞նչ խնդիրներ կան Լապշինի արտաքսման հետ կապված, փաստաբանն ասել է, որ «այդ մասին որևէ բան չի կարող ասել»:

«80 տոկոսով Լապշինն այսօր չի արտաքսվի Ադրբեջանից: Կեսօրից հետո պարզ կլինի»,- ասել է Է. Չերնինը:

Հիշեցնենք, որ Արցախ այցելած Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող բլոգերին ձերբակալեցին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա հանձնեցին Բաքվին:

Պատճառն այն է, որ Արցախ այցելելուց հետո նրան արգելված էր այցելել Ադրբեջան, իսկ Լապշինը կարողացել էր մուտք գործել այդ երկիր Ուկրաինայի անձնագրով: Այս տարվա հուլիսի 20-ին ադրբեջանական դատարանի որոշմամբ նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS