TOP նոր
» » » Լապշինը մոր ուղեկցությամբ Ադրբեջանից մեկնել է Իսրայել

Լապշինը մոր ուղեկցությամբ Ադրբեջանից մեկնել է Իսրայել

14-09-2017, 13:12 Դիտումներ: Մամուլ » Ռուսական
14 Սեպտեմբեր 2017, 13:12 - NovostiNK
Լապշինը մոր ուղեկցությամբ Ադրբեջանից մեկնել է Իսրայել

Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինն այսօր մոր ուղեկցությամբ Բաքվից մեկնել է Թել Ավիվ: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Աղբյուրը հիշեցնում է, որ բլոգերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում էր շնորհել: Նա դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման: Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են իրենց պետության շահերի դեմ ուղղված կոչի ու պետական սահմաններն ապօրինի հատելու համար, ինչի համար սպառնում է ազատազրկում համապատասխանաբար 8 և 5 տարի:

Հիշեցնենք, որ Արցախ այցելած Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացի բլոգերին ձերբակալեցին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա հանձնեցին Բաքվին: Պատճառն այն է, որ Արցախ այցելելուց հետո նրան արգելված էր այցելել Ադրբեջան, իսկ Լապշինը կարողացել էր մուտք գործել այդ երկիր Ուկրաինայի անձնագրով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS