TOP նոր
» » » ԵՄ-ը պատրաստ էր Ուկրաինայի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրն առանց Տիմոշենկոյի հարցով նախապայմանի

ԵՄ-ը պատրաստ էր Ուկրաինայի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրն առանց Տիմոշենկոյի հարցով նախապայմանի

29-11-2013, 16:37 Դիտումներ: Մամուլ » Ռուսական
29 Նոյեմբեր 2013, 16:37 - NovostiNK
ԵՄ-ը պատրաստ էր Ուկրաինայի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրն առանց Տիմոշենկոյի հարցով նախապայմանիԵվրամիությունը պատրաստ էր Վիլնյուսում Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել առանց նախկինում առաջ քաշված պահանջի՝ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին արտասահման բուժման ուղարկելու մասին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով «Արևելյան գործընկերության» երկրներից մեկի պատվիրակության իր աղբյուրին:

«Ուկրաինայի որոշումը շատ հիասթափեցնող էր: Նրանք (ԵՄ ներկայացուցիչները) պատրաստ էին ստորագրել համաձայնագիրն առանց նախապայմանի, նույնիսկ առանց Տիմոշենկոյի հարցի»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքերով՝ ԵՄ ղեկավարությունը նույնիսկ այս հաշվով խորհրդակցել է Վիլնյուս ժամանած Ուկրաինայի ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնք ևս իրենց համաձայնությունն են տվել:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS