TOP նոր
» » » ՌԴ-ն կշարունակի զինել Ադրբեջանին

ՌԴ-ն կշարունակի զինել Ադրբեջանին

23-01-2014, 17:02 Դիտումներ: Մամուլ » Ռուսական
23 Հունվար 2014, 17:02 - NovostiNK
ՌԴ-ն կշարունակի զինել ԱդրբեջանինՌուսական «Նիզավիսիմայա գազետա» պարբերականը վերլուծական հոդվածով անդրադարձել է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև դեռևս 2010 թվականին կնքված պայմանագրին, որի համաձայն` ՌԴ-ն պայմանավորվել էր Ադրբեջանին վաճառել 24 «ՄԻ-35Մ» ուղղաթիռներ:

Թերթը համեմատականներ տանելով «ՄԻ-35Մ»-ի ու «ՄԻ-24»-ի միջև, նշում է, որ առաջինը իր տեխնիկական բնութագրով, արագությամբ ու մանևրելու հնարավորություններով, սպառազինությամբ էապես գերազանցում է «ՄԻ-24»-ին:

Պարբերականը գրում է, որ տարեցտարի պաշտոնական Բաքուն ավելացնում է սպառազինության ծախսերը, հավելելով, որ նախորդ տարի Ադրբեջանի ռազմական բյուջեն 3.7 միլիարդի է հասել:

Թերթը հղում կատարելով ադրբեջանական ԶԼՄ-ներին գրում է, որ Ադրբեջանը վերջին տարիներին մոտ 3 միլիարդ դոլարի սպառազինություն ու ռազմական տեխնիկա է գնել միայն Ռուսաստանից, որոնց մեծ մասը Ադրբեջանը ցուցադրել է վերջին զորահանդեսի ժամանակ:

«Նիզավիսիմայա գազետա»-ն հղում կատարելով տարբեր աղբյուրներին, տեղեկացնում է, որ Բաքվի ու Մոսկվայի միջև ռազմական համագործակցությունը առաջիկա տարիների առավել կխորանա:

Ըստ պարբերականի, Ռուսաստանը մինչև 2015 թվականը նախատեսում է ոչ միայն շարունակել զենքի ու զինտեխնիկայի մատակարարումը Ադրբեջանի զինված ուժերին, այլ մասնակցություն ունենալ Ադրբեջանի ռազմաարդյունաբերական արտադրության և համապատասխան կադրերի պատրաստման հարցում:

Ըստ այդմ` նախատեսվում է Ադրբեջանին վաճառվող սպառազինության և ռազմական տեխնիկայի ծավալները վերոնշյալ ժամանակահատվածում հասցնել 5 միլիարդ դոլարի:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS