TOP նոր
» » » Խաղարկելով «Խոջալուի» քարտը, Բաքուն միջազգային հանրության ուշադրությունը շեղում է Սումգայիթի ցեղասպանությունից

Խաղարկելով «Խոջալուի» քարտը, Բաքուն միջազգային հանրության ուշադրությունը շեղում է Սումգայիթի ցեղասպանությունից

28-02-2014, 12:38 Դիտումներ: Ռուսական, ՕՐՎԱ ԹԵՄԱ
Խաղարկելով «Խոջալուի» քարտը, Բաքուն միջազգային հանրության ուշադրությունը շեղում է Սումգայիթի ցեղասպանությունից
28 Փետրվար 2014, 12:38 - NovostiNK
«Կոմսոմոլսկայա Պրավդա»-ն անդրադարձել է 26 տարի առաջ Սումգայիթ քաղաքում հայերի դեմ կատարված ցեղասպանությանը և «Ցեղապանություն Սումգայիթում. հանցագործություն առանց պատժի» խորագրով հոդված տպագրել:

Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.

«Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում, 26 տարի առաջ` 1988 թվականի փետրվարի 27-29-ն ցեղասպանություն իրականացրեցին քաղաքի հայկական բնակչության նկատմամբ: Ադրբեջանական իշխանությունների նպատակադրված և ծրագրված աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ, կատարվեցին հայերի զանգվածային ջարդեր, սպանություններ, մարդկության դեմ հանցագործություններ, որոնք իրենց վայրենությամբ ու դաժանությամբ ցնցեցին միջազգային հանրությունը:

Լեռնային Ղարաբաղից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթի կոտորածն արձագանք էր, Հայաստանին միանալու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի օրինական կամարտահայտմանը, որի անբաժան մասն է եղել հազարավոր տարիներ՝ մինչև խորհրդայնացումը: Ռուսական աղբյուրը նշել է, որ բազմազգ Սումգայիթում հայերի սպանությունների նպատակն էր արգելափակել խնդրի լուծումը ԽՍՀՄ կենտրոնում, և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին վախեցնել արյունալի նոր հաշվեհարդարների հեռանկարով՝ ստիպելով նրանց հրաժարվել ազատության և արժանապատիվ կյանքի բնական իրավունքներից: Տասնյակ անմեղ մարդիկ սպանվեցին սադիստական դաժանությամբ՝ ազգային ծագման հիման վրա: Սումգայիթում հայերի ցեղասպանությունը նախօրոք մանրամասնորեն պլանավորված է եղել»,-գրել է պարբերականը:

Պարբերականը մեջբերել է մի շարք ականատեսների ցուցմունքներ, մասնավորապես Ռզաևի ցուցմունքը՝ «Երբ տղամարդուն սպանեցին, նրա վրա փալաս գցեցին, իսկ բարձրախոսով գոռացողը արյունից ուրագը մաքրեց փալասով: Տղամարդու վրա բենզին լցրեցին և ինչ-որ մեկն այն վառեց»:

«Ցավոք մինչ այսօր Սումգայիթում իրականացրած ցեղասպանությունը պետական և իրավական մակարդակով ադեկվատ գնահատկան չի ստացել: 1992թ. ադրբեջանական ղեկավարությունը մարդասպանություն է իրականացրել սեփական ժողովրդի հանդեպ՝ Խոջալուի տարածքում, իսկ ավելի ճիշտ՝ Աղդամի մոտակայքում, որտեղից շարունակական ռմբակոծում էին դեպի ԼՂ տարածք և հարձակումներ գործում Ղարաբաղի և շրջակա գյուղերի վրա:

Ադրբեջանի իշխանությունները սիստեմատիկորեն կեղծում են Խոջալուի իրադարձությունները: Մշտապես խաղարկելով «Խոջալուի» խաղաքարտը, պաշտոնական Բաքուն փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Սումգայիթում տեղի ունեցած ցեղասպանության հարցում:

Մարդասպան Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումը ևս մեկ անգամ ցույց է տալիս համաշխարհային համայնքին, որ Ադրբեջանում սպանությունը ազգային հողի վրա բարձր կոչման է արժանացել, իսկ համակարգված ու կանխամտածված սուտն ու միջազգային պայմանագրերի ձախողումները Բաքվի քաղաքականության հիմքն են հանդիսանում»,-գրում է պարբերականը:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS