TOP նոր
» » » Էրդողանը կարծում է, թե Անկարան եւ Մոսկվան ԼՂ հարցով խաղաղ գործընթացին մասնակցելու նույն իրավունքներն ունեն

Էրդողանը կարծում է, թե Անկարան եւ Մոսկվան ԼՂ հարցով խաղաղ գործընթացին մասնակցելու նույն իրավունքներն ունեն

23-10-2020, 15:11 Դիտումներ: Մամուլ » Թուրքական
23 Հոկտեմբեր 2020, 15:11 - NovostiNK
Էրդողանը կարծում է, թե Անկարան եւ Մոսկվան ԼՂ հարցով խաղաղ գործընթացին մասնակցելու նույն իրավունքներն ունեն


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարծում է, թե Անկարան եւ Մոսկվան ԼՂ հարցով խաղաղ գործընթացին մասնակցելու նույն իրավունքներն ունեն, հաղորդում է «Անադոլու»-ն:

Նրա խոսքով՝ «Ռուսաստանը որեւէ պահանջ չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին Անկարայի մասնակցության առնչությամբ»: «Անձամբ ես այդ հարցով որեւէ բացասական արձագանք չեմ ստացել Ռուսաստանի պաշտոնական անձանց կողմից»,-ասել է Էրդողանը:

«Թուրքիան շահագրգռված է աշխարհում եւ տարածաշրջանում հակասությունների լուծմամբ ոչ պակաս, քան Ռուսաստանը: Ադրբեջանը հայտարարում է, որ եթե Երեւանը կողմ է խաղաղ գործընթացին Ռուսաստանի մասնակցությամբ, ապա Բաքուն առաջարկում է ներգրավել Թուրքիային: Այսինքն՝ բանակցությունների սեղանի շուրջ պետք է լինեն ինչպես Մոսկվան, այնպես էլ Անկարան»,-հավելել է նա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS