TOP նոր
» » » «Al-Monitor». Պահանջում ենք թուրք բռնակալներից հրեաներից ավելի բարոյական լինել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը

«Al-Monitor». Պահանջում ենք թուրք բռնակալներից հրեաներից ավելի բարոյական լինել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը

29-04-2014, 20:02 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
29 Ապրիլ 2014, 20:02 - NovostiNK
«Al-Monitor». Պահանջում ենք թուրք բռնակալներից հրեաներից ավելի բարոյական լինել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Իսրայելը բարոյական պարտականություն ունի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում: Այս մասին գրում է «Al-Monitor» պարբերականը:

«Երուսաղեմի ԱԳ նախարարությունը մանրամասն ուսումնասիրել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ՝ ապրիլի 23-ին հայերին ուղղված ցավակցական հաղորդագրությունը: Իսկ ի՞նչ պետք է Իսրայելն անի: Արդյո՞ք պետությունը կշարունակի չեզոքություն պահպանել հայ ժողովրդի աղետի հարցում: Իսրայելը հայտնվել է բարոյական դիրքորոշման և թուրքերին բարկացնելուց խուսափելու մեջտեղում:

Ժամանակն է, որ Իսարյելը ընդունի ավելի հստակ և ավելի վճռորոշ դիրքորոշում:

Մարմարա նավատորմի միջադեպից և Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացումից հետո, միգուցե Իսրայելի ԱԳ նախկին փոխնախարար Դանի Այալոնի փոխի իր շահերը քարտեզի վրա` Թուրքիան դուրս, Հայոց ցեղասպանությունը ներս:

Մենք պահանջում ենք թուրք բռնակալներից հրեաներից ավելի բարոյական լինել»,-մասնավորապես գրել է «Al-Monitor»-ի հրեա սյունակագիր Ակիվա Էլդարը:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS