TOP նոր
» » » «Prince Arthur Herald». Ցեղասպանության 100-ամյակը պատմական առիթ է հերքող պետությունների համար իրենց դոգման վերանայելու հարցում

«Prince Arthur Herald». Ցեղասպանության 100-ամյակը պատմական առիթ է հերքող պետությունների համար իրենց դոգման վերանայելու հարցում

30-04-2014, 16:22 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
30 Ապրիլ 2014, 16:22 - NovostiNK
«Prince Arthur Herald». Ցեղասպանության 100-ամյակը պատմական առիթ է հերքող պետությունների համար իրենց դոգման վերանայելու հարցում
«Prince Arthur Herald»-ն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանչմանն ու հրապարակել «Այլևս երբեք» խորագրով հոդված, որը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև:

«Անցյալ հինգշաբթի օրը լրացավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը: 1915թ-ին այդ ճակատագրական օրը, Օսմանյան իշխանությունները Կոստանդնապոլսում սկսել են հայ մտավորականների ձերբակալությունների շղթան: Ապա Օսմանյան խորհրդարանն իրենց տներից հայերին վտարելու մասին օրենք է ընդունել: Մոտավորապես 1.5 միլիոն անմեղ մարդկանց ողբերգական մահ գրանցվեց բազմաթիվ դաժան և բարբարոս գործողությունների արդյունքում, այդ թվում խայտառակ մահվան երթեր դեպի Սիրիայի անապատներ:

Առ այօր դեռևս 21 երկրներ և տարբեր տարածաշրջանային կառավարություններ են ճանաչել Ցեղասպանությունը: Դժբախտաբար, շատ ազգեր, հատկապես Թուրքիան, հրաժարվում են բանաձև ընդունել, որը կբնութագրի 1915թ. իրական իրադարձությունները: Ճանաչումը կարևոր է, քանի որ դա մարդկային արժանապատվության հարց է:

Ցեղասպանության ճանաչումը մարդու հիմնարար իրավունքների գրավականն է: Հաջորդ տարի կլրանա Ցեղասպանության 100-ամյակը, որը պատմական առիթ կհանդիսանա հերքող պետությունների համար իրենց դոգման վերանայելու հարցում:

Անցյալ չորեքշաբթի օրը Թուրքիայի վարչապետ Էրդողանը պաշտոնապես ցավակցություն հայտնեց ցեղասպանության զոհերի թոռներին: Ոչ ներողություն, ոչ ճանաչում, սակայն Թուրքիայի կողմից այն ավելի լավ է, քան սովորական սառը լռությունը: Այս ժեստը պետք է ցատկահարթակ դառնա թուրքական ինքնադիտողության համար: Անկարան պետք է հնարավորությունից օգտվի, թողնի անդրդվելի ցինիկ վարկանիշը:

Պաշտոնապես ճանաչելով ցեղասպանությունը Թուրքիայի պաշտոնյաները ավելի շատ պարգևներ ձեռք կբերեն, քան նրանք պատկերացնում են: Սկզբնականում՝ նրանք ճանապարհ կհարթեն դեպի ԵՄ ինտեգրում, ավելին նրանք, անկասկած, ճանապարհ կհարթեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում:

Առաջին հերթին ճանաչումը կբերի մարդկային իրավունքների չլուծված հարցում արդարություն, իսկ մահացածների հոգիները արժանի են ազնվության: Ճանաչումը հստակ հաղորդագրություն կլինի, որ ցեղասպանությունը և մարդկության դեմ այլ սարսաափելի հանցագործությունները չեն հանդուրժում միջազգային համայնքի կողմից:

Վարչապետ Էրդողանը ինքն իրեն պետք է հարց տա՝ արդյոք ավելի լավ է հիշվել որպես հա՞մր, թե՞ որպես մի մարդ, ով ընդունել է իր պատասխանատվությունն այս ճակատագրական պահին: Յուրքանչյուր օր, որն անցնում է առանց լիիրավ ընդունման, մարդկության վրա «Այլևս երբեք» բառակապակցության հետքն է թողնում: Նրանց համար, ովքեր դեմ են հիշատակմանը, պետք է ընդմիշտ տառապեն ապաշխարանքի զգացումով»:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS