TOP նոր
» » » Իրենց շահերի օգտին լոբբինգ անելու համար 2013թ Ադրբեջանը և Վրաստանը ԱՄՆ-ին վճարել են 2.3-ական միլիոն

Իրենց շահերի օգտին լոբբինգ անելու համար 2013թ Ադրբեջանը և Վրաստանը ԱՄՆ-ին վճարել են 2.3-ական միլիոն

16-05-2014, 16:30 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
16 Մայիս 2014, 16:30 - NovostiNK
Իրենց շահերի օգտին լոբբինգ անելու համար 2013թ Ադրբեջանը և Վրաստանը ԱՄՆ-ին վճարել են 2.3-ական միլիոն
Մի շարք երկրներ ԱՄՆ Կոնգրեսում իրենց շահերը պաշտպանելու համար հսկայածավալ գումարներ են ծախսել: Այս մասին գրում է «The Washington Post» պարբերականը:

«Sunlight Foundation» վերլուծական կենտրոնի հաղորդած տեղեկությունների համաձայն` նախորդ տարի մի շարք երկրներ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամների, դաշնային գործակալությունների և անգամ ԶԼՄ-ների հետ սերտ հարաբերությունների հաստատման համար միլիոնավոր դոլարներ են ծախսել:

Արաբական Միացյալ Էմիրությունները, օրինակ, «ապօրինի ֆինանսական հարցերը լրագրողների հետ քննարկելու» և վերջիններիս հետ «բարեկամանալու» վրա ծախսել է 14.2 միլիոն դոլար: Ըստ ամենայնի, Էմիրությունների իշխանությունների հետաքրքրել են ահաբեկչության ֆինանսավորմանն ու Իրանի դեմ պատժամիջոցների թեմաները:

«Sunlight » վերլուծական կենտրոնի ղեկավար Բիլ Ալիսոնի խոսքերով` վճարվող PR-ի ծառայություններից օգտվող երկրները սովորաբար չունեն ամուր դիվանագիտական կապեր:

Անցյալ տարի անգամ կանադացի լոբիստները հարաբերություններ հաստատելու համար» հանդիպել են Կոնգրեսի անդամների հետ:

Հետքարքրական է, որ ցուցակից բացակայում են Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան: Իսկ Իսրայելը ծախսել է ընդամենը 1.25000 դոլար:

Ստորև ներկայացված են լոբբիստական գործունեության վրա ամենաշատ գումարներ ծախսած երկրների առաջին տասնյակը:

1. ԱՄԷ-$14.2միլիոն
2. Գերմանիա -$12 միլիոն
3. Կանադա- $11.2 միլիոն
4. Սաուդյան Արաբիա-$11.1 միլիոն
5. Մքսիկա -$6.1 միլիոն
6. Մարոկկո -$4 միլիոն
7. Հյուսիսային Կորեա -$3.9 միլիոն
8. Սերբիայի Հանրապետություն- $2.4 միլիոն
9. Վրաստան- $2.3 միլիոն
10. Ադրբեջան- $2.3 միլիոն


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS