TOP նոր
» » » Բումերանգի սկզբունքով. ՌԴ դեմ պատժամիջոցներն անմիջապես անդրադարձել են եվրոպական բիզնեսի վրա

Բումերանգի սկզբունքով. ՌԴ դեմ պատժամիջոցներն անմիջապես անդրադարձել են եվրոպական բիզնեսի վրա

1-08-2014, 16:18 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
1 Օգոստոս 2014, 16:18 - NovostiNK
Բումերանգի սկզբունքով. ՌԴ դեմ պատժամիջոցներն անմիջապես անդրադարձել են եվրոպական բիզնեսի վրաՃգնաժամն Ուկրաինայում ու Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն արդեն իսկ բացասաբար են անդրադառնում եվրոպական բիզնեսի վրա, գրում է The Financial Times-ը՝ եվրոյի գոտու գործարար հասարակայնության ներկայացուցիչների հայտարարության վրա հղումով: Զգուշացումները հնչեցին, երբ Եվրամիությունը հրապարակեց սառը պատերազմի մեկնարկից հետո ամենակոշտ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ էներգետիկայի, ֆինանսների և պաշտպանական ոլորտներում, հայտնում է ՌԲԿ-ն:
Սպորտային ապրանքների արտադրող աշխարհում մեծությամբ երկրորդ խմբի՝ Adidas-ի բաժնետոմսերը, նվազել են 15 տոկոսով, երբ ընկերությունը զգուշացրեց, որ սպառողական ծախսերի նվազման ռիսկեր կան Ռուսաստանում, ինչը խթանում է երկրում ընկերության խանութների փակումը, գրում է պարբերականը:
Ըստ վաճառքի ծավալների Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրող Volkswagen ընկերությունը հայտնել է Ռուսաստանում վաճառքների 8 տոկոս նվազման մասին առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Siemens-ի գլխավոր տնօրեն Ջո Կայզերը զգուշացրել է, որ աշխարհաքաղաքական լարվածությունն այդ թվում նաև Ուկրաինայում, լուրջ ռիսկեր է ստեղծել Եվրոպայում տնտեսական աճի առումով այս և հաջորդ տարիների համար: Եվրոպայի գոտում երկրորդը համարվող Metro ռեթեյլերը հայտարարել է, որ իրադարձությունները Ռուսաստանում ռիսկեր են ստեղծել խմբի համար, ընդ որում ընկերության վաճառքներն Ուկրաինայում արդեն կրճատվել են: Գերմանական կոնցեռնը հայտնել է, որ իր ռուսական ստորաբաժանման զարգացումը կասեցվել է մինչև իրավիճակի բարելավումը: Ընկերությունը հղում է անում անորոշությանը տարածաշրջանում և ռուսական ռուբլու արժեքի անկմանը:
Erste Group-ը, որը երրորդ վարկատուն է Եվրոպայի երկրներում, զգուշացրել է, որ ցնցումները կարող են անդրադառնալ նաև Արևելյան Եվրոպայի բանկերի վրա: «Ես չեմ կարող բացառել ցանկացած տհաճ անակնկալ տարածաշրջանում քաղաքական որոշումների կամ իրադարձությունների հետևանքով,-ասել է ընկերության ղեկավար Անդրեաս Տրայհելը:-Եթե ճգնաժամն արագանա, ապա, անշուշտ, մենք ստիպված կլինենք վերանայել 2015 և 2016 թթ. մեր կանխատեսումն ամբողջ Եվրոպայի համար.:
Գերմանացի մեքենաշինության ոլորտի VDMA միությունը նվազեցրել է աճի կանխատեսումն ոլորտում, քանի որ ռուսաստանյան իրավիճակը սկսել է անդրադառնալ երկկողմ առևտրային հարաբերությունների վրա և բացասաբար է ազդում պահանջարկի վրա սպառման կարևոր շուկաներում:
Ֆրանսիական նավթային հսկա Total-ը անցած շաբաթ հայտնեց ՆՈՎԱՏԷԿ-ում իր բաժնեմասի ավելացման ծրագրերի դադարեցման մասին:
BP-ին, որին պատկանում է «Ռոսնեֆտի» բաժնետոմսերի 20 տոկոսը, այս շաբաթ արդեն զգուշացրել էր, որ իր շահույթը կարող է նվազել ճգնաժամի պատճառով:
Եվրամիությունը նախօրեին հրապարակեց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ըստ ոլորտների, որոնք ուժի մեջ են մտնում օգոստոսի 1-ից: Դրանք վերաբերում են ֆինանսական, էներգետիկ ու պաշտպանական ոլորտներին: Մասնավորապես, պատժամիջոցների են ենթակա «Խնայբանկը», ՎՏԲ-ն, Գազպրոմբանկը, Վնեշէկոնոմբանկը, «Ռոսսելխոզբանկը»: ԵՄ քաղաքացիներին ու ընկերություններին արգելվում է գնել կամ վաճառել նրանց թողարկած նոր բաժնետոմսերը, պարտատոմսերն ու «նման ֆինանսական գործիքները» ավելի քան 90 օր ժամկետով:
Սահմանված պատժամիջոցները վերաբերում են նաև սպառազինության, զենքի ու երկակի նշանակության ապրանքների առաքմանը: Ընդ որում, մինչև օգոստոսի 1-ը կնքված պայմանագրերի վրա պատժամիջոցները չեն տարածվի: Ինչ վերաբերում է երկակի նշանակության ապրանքներին, ապա դրանց առաքումն արգելվում է «ռազմական նպատակների կամ վերջին հաշվով ի շահ զինվորական օգտատերերի»:
Բացի այդ, Եվրամիությունն արտոնագրային արտահանման ռեժիմ է սահմանում Ռուսաստան նավթային բնագավառի ապրանքների ու տեխնոլոգիաների համար: Ինքնին հատուկ վերապահված ապրանքների արտահանումը Ռուսաստան չի արգելվում, սակայն ԵՄ իշխանությունները կմերժեն, եթե «խելամիտ հիմքեր» ունենան կարծելու, որ այդ ապրանքներն օգտագործվելու են նավթի խորքային ստորջրյա հետախուզման կամ արդյունահանման համար,, Արկտիկայի նավթային հանքավայրերի գործարկման կամ թղթաքարային նավթի արդյունահանման համար:


Աղբյուրը՝ PanARMENIAN

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS