TOP նոր
» » » Չեխական մամուլն անդրադարձել է Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցմանը

Չեխական մամուլն անդրադարձել է Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցմանը

16-10-2014, 13:08 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
Չեխական մամուլն անդրադարձել է Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցմանը
16 Հոկտեմբեր 2014, 13:08 - NovostiNK
Չեխական հեղինակավոր «IDnes.cz» (Այսօր) համացանցային պարբերականում հայտնի լրագրող Աննա Բարոխովան հրապարակել է «Իսլամիստները ոչնչացրել են Հայոց ցեղասպանության եկեղեցի-հուշահամալիրը, քանի որ այն չէր համապատասխանում իրենց կրոնին» հոդվածը, որում մտահոգություն է հայտնել Դեր Զորի Սուրբ Նահատակած եկեղեցու ավիրման առթիվ: Նա անդրադարձել է նաև Հայոց Ցեղասպանության հարցին, հղումներ զետեղելով այս թեմայով նախկինում եղած հրապարակումներին:

Ներկայացնում ենք հրապարակումը՝ Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման վերաբերյալ:

«Իսլամական ծայրահեղականներն անցած ամիս ոչնչացրել են քրիստոնեական եկեղեցի-հուշահամալիրը Սիրիայի Դեյր Զորում, որը սրբավայր էր հայերի համար: Այդ եկեղեցի-հուշահամալիրի բակում գտնվում էին Հայոց Ցեղասպանության նահատակների մասունքները: Ծայրահեղականներն իրենց արարմունքն արդարացնում են այն իսլամին դեմ լինելու հանգամանքով:

BBC-ի տեղեկացմամբ, ծայրահեղականները նշել են, որ հուշ և գերեզման պաշտելը իսլամին դեմ է: Իսլամիստ զինյալները խոստացել են, որ այդպիսի հուշահամալիրներն այլևս պետք է ոչնչացվեն: Գրեթե վերջին մեկ ամսվա ընթացքում ավիրվել են մահմեդականների, քրիստոնյաների և հրեաների մի շարք հուշահարձաններ:

Դեյր Զորում սեպտեմբերի վերջին ծայրահեղականների կողմից ոչնչացված քրիստոնեական եկեղեցին հայկական համայնքի համար ուներ հատուկ նշանակություն: Այն 20-րդ դարի առաջին ցեղասպանության հուշահամալիրն է, որտեղ գտնվում էին Հայոց Ցեղասպանության նահատակների մասունքները: Սեպտեմբերի 21-ից սոցիալական ցանցում արդեն տեղադրվել էին ավերված եկեղեցու մի շարք լուսանկարներ:

Այդ եկեղեցին գործում է նաև որպես գերեզմանատուն, ինչպես նաև քրիստոնյաների հավաքույթի կենտրոն թե Սիրիայի, թե Լիբանանի քրիստոնյաների համար: 2002 թվականից սկսած ապրիլի 24-ին երթեր էին կազմակերպվում դեպի այդ եկեղեցի: Այդ հուշահամալիրի տարածքում թաղված են ավելի քան 1 միլիոն հայկական և ասորեական քրիստոնյաներ, որոնք սպանվել են թուրք մահմեդականների կողմից:

«Այդ վայրը հայերի համար ունի մոտավորապես այն նշանակությունը, ինչ Օսվենցիմը՝ հրեաների համար», – գրել է «Ժողովրդական լուրեր» թերթի իր մեկնաբանությունում քաղաքագետ Տոմաշ Շմիդը:

Հուշահամալիրի ոչնչացումը մեծ արձագանք չգտավ: Կատարվածի մասին իր քննադատությունը հայտնեց միայն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը: Նա նշեց. «Ես դատապարտում եմ հայերի համար մեծ արժեք ունեցող հայկական
եկեղեցու ոչնչացումը Դեյր Զորում, քանի որ Ֆրանսիան ընդունում է բոլոր կրոնները և հարգում հոգևոր արժեքները: Բոլոր հուշահամալիրները պետք է զերծ նման հարձակումներից», - մեջբերել է Արմենպրեսը:

Ավելի ուշ արձագանքել է նաև Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գրասենյակը (OHCHR): «Մենք դատապարտում ենք եկեղեցու և եկեղեցական այլ կրոնական հաստատությունների ոչնչացումը: Կրոնական հաստատությունները հատուկ
պաշտպանության տակ են առնված միջազգային մարդասիրական օրենքով և պետք է հարգվեն ու պաշտպանվեն բոլորի կողմից» , - ասված է հոկտեմբերի սկզբին ՄԱԿ-ի իրավունքների հարցերով գրասենյակի խոսնակ Ռուպերտ Քոլվիլի
հայտարարության մեջ: Նա նաև ավելացրեց, որ Սիրիայի ղեկավարությունը վերջին շրջանում ևս հարգանք չի տածում հուշահարձանների նկատմամբ, և դրա վառ օրինակներն են վերջին մի քանի ամիսների ընթացքում ոչնչացված մի շարք
պատմական և հնեաբանական հուշահամալիրներ»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS