TOP նոր
» » » The Independent. ««Ջաբհաթ Ալ-Նուսրան» պայթեցրեց Դեր Զորի հայկական եկեղեցին. դաժան հարված, որ արձագանքում է հայոց պատմությունից»

The Independent. ««Ջաբհաթ Ալ-Նուսրան» պայթեցրեց Դեր Զորի հայկական եկեղեցին. դաժան հարված, որ արձագանքում է հայոց պատմությունից»

11-11-2014, 14:47 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
The Independent. ««Ջաբհաթ Ալ-Նուսրան» պայթեցրեց Դեր Զորի հայկական եկեղեցին. դաժան հարված, որ արձագանքում է հայոց պատմությունից»
11 Նոյեմբեր 2014, 14:47 - NovostiNK
Բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկը The Independent թերթում ««Ջաբհաթ Ալ-Նուսրան» պայթեցրեց Դեր Զորի հայկական եկեղեցին. դաժան հարված, որ արձագանքում է հայոց պատմությունից» վերնագրով հոդված է տպագրել, որում անդրադարձ է կատարել իսլամիստների բարբարոսություններին ու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական եկեղեցու ոչնչացման:

Հոդվածը ներկայացնում ենք որոշ կրճատումներով. «Սիրիացի քրիստոնյաների հանդեպ ամենադաժան բարբարոսության վկայությունը իսլամիստների կողմից Դեր Զերում ամենամեծ հայկական եկեղեցու պայթեցումն էր, որը նվիրված է 1915 թվականին օսմանյան թուրքերի կողմից սպանված 1.5 մլն հայերի հիշատակին: Եկեղեցու ողջ արխիվը, որը սկսվում է 1841 թվականից և պարունակում է հայոց ցեղասպանության վերաբերյալ հազարավոր փաստաթղթեր, այրվել է, փոշիացել, իսկ ցեղասպանության հարյուրավոր զորերի ոսկորները, որոնք պահվում էին եկեղեցու նկուղում, նետվել են փողոց: Այս սրբապղծությունը մեծ ցավ է աշխարհով մեկ սփռված հայերի համար: «Ջաբհաթ Ալ-Նուսրայի» գրոհայիններն են մեղավորները, սակայն շատ սիրիացիներ գտնում են, որ դրա հետևում կանգնած է Թուրքիան, որը զինում է գրոհայիններին: Ավերումը շատ հայերի կողմից դիտարվելու է որպես իրենց պատմական ոչնչացման հերթական փուլ նրանց ժառանգների կողմից, ովքեր 99 տարի առաջ իրագործել են ցեղասպանությունը:

Թուրքիան, իհրակե, հայտարարում է, որ ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել, սակայն հարյուրավոր պատմաբաններ, այդ թևում է թուրք, ապացուցել են, որ Օսմանյան Թուրքիայի կառավարության հրամանով ժամանակակից Թուրքիայի տարածքում և Սիրիայի հյուսիսում գտնվող անապատներում` տարածքներ, որոնք գտնվում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» և գաղափարակից զինված խմբավորումների վերահսկողության տակ, կանխամտածված սպանվել են 1.5 մլն հայեր:

Դեր Զորի շրջանի պատախանատու, Անդրանիկ քահանա Այվազյանը, հոդվածի հեղինակին փոխանցել է, որ իսլամիստները նախքան եղեկեցին պայթեցնելն իրեն նամակն էին գրել` նշելով, որ կխնայեն արխիվները, եթե ինքը Սիրիայի այդ հատվածում ճանաչի նրանց օրենսդիր իշխանություն:

«Ես մերժեցի և դրանից հետո նրանք ավերեցին բոլոր փաստաթղթերը և նվիրատվությունները: Միայն ցեղասպանության զոհերի ոսկորներն ենք տեղափոխել Մուրգաղա սրբավայր և այնտեղ թաղել»,-ասել է հոգևորականը` ավելացնելով, որ դժվար թե կարողանա գտնել այդ վայրը:

Ավյազյանն ավելի ուշ գաղտնի արված լուսանկար էր ստացել, որտեղ պարզ երևում է, որ եկեղեցու կենտրոնական աշտարակը, որը կառուցվել էր 1846 թվականին և վերանորոգվել 43 տարի անց, կանգուն է:

Ֆիկսը հոդվածի վերջում հիշեցնում է, որ հազարավոր հայեր ամեն տարի ապրիլի 24-ին, երբ սպանվել էին հայ մտավորականները, հավաքվում էին Դեր Զորի Սուրբ նահատակաց եկեղեցում` հարգելու 1.5 մլն զոհերի հիշատակը:

«Զանգվածային կոտորածի 100-ամյակը Դեր Զորի պատմության մեջ կարևոր իրադարձություն է: Սիրիացի զինվորականները դեռ քաղաքի մի հատվածը վերահսկում են, իսկ իշխանությունները խոստացել են քաղաքը վերագրավելուց հետո վերականգնել հայկական եկեղեցին: Սա փոքր հույս է, որ հայերը երբևէ կկարողանան այցելել իրենց եկեղեցին: Իսկ ինչ վերաբերում են թուրքերին, ապա նրանք ամեն ինչ կանեն հայկական հոլոքոսթի նկատմամբ ուշադրությունը նվազեցնելու համար»,-եզրափակել է հեղինակը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS