TOP նոր
» » » «The Huffington Post»-ի անդրադարձը Հայոց ցեղասպանության 100-ամյակին

«The Huffington Post»-ի անդրադարձը Հայոց ցեղասպանության 100-ամյակին

9-01-2015, 08:27 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
«The Huffington Post»-ի անդրադարձը Հայոց ցեղասպանության 100-ամյակին
9 Հունվար 2015, 08:27 - NovostiNK
Ամերիկյան հեղինակավոր «The Huffington Post» պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: «Հարյուր տարվա մենություն: Հայոց ցեղասպանություն և էթնիկ զտումներ, 2015» վերտառությամբ հոդվածում ներկայացվում է 1915թ.-ին, դրան նախորդած և հաջորդած տարիներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային կոտորածների մասին մանրամասներ:

«Անցել է մոտ հարյուր տարի 1915թ-ի ապրիլի 24-ի ողբերգական օրվանից, երբ Օսմանյան կայսրության հայ մտավորականները ուշ գիշերը ձերբակալվեցին և մահվան դատապարտվեցին Այաշի և Չանկարի համակենտրոնացման ջամբարներում: Այդ իրադարձությանը նախորդել են մոտ 20 տարի շարունակվող էթնիկ զտումներն ու ջարդերը հայերի դեմ`ներառյալ 1896թ.-ին սուլթան Աբդուլ Համիդի հրամանով 300,000 հայերի սպանությունը և 1909թ.-ին Ադանայում 30,000 հայերի կոտորածները»,- գրել է պարբերականը:

Հոդվածագիրը շարունակել է, որ հաջորդ տասնամյակի ընթացքում ողջ Հայկական լեռնաշխարհում և Օսմանյան կայսրության մնացած տարածքներում էթնիկ զտման է ենթարկվել 1,5 միլիոն հայ, ինչպես նաև 1,5 միլիոն ասորի և հույն`«ողջ կայսրության գրեթե ամբողջ քրիստոնյա բնակչությունը»:

«Քրիստոնյաները ձերբակալվել և փակվել են եկեղեցիներում, կենդանի այրվել, նետվել անձավներ, որոնց վրա ծծումբ են լցրել և կրակի են մատնվել հասարակ գազային խցերում: Թուրքերն իրենց դաշնակից գերմանական կայզերի աջակցությամբ և դրդմամբ զավթել են քրիստոնյաների ունեցվածքն ու բանկային հաշիվները, բռնաբարել և ստրկացրել են կանանց ու երեխաներին, հազարավորներին մահվան սպառնալիքի տակ հարկադրել են իսլամ ընդունել: Հայ բնակչության ճնշող մեծամասնությունը տեղահանվել է Սիրիայի համակենտրոնացման ճամբարներ, հազարավոր կիլոմետրեր անապատով անցնողներից քչերին է հաջողվել ողջ մնալ»,- նշվում է հրապարակման մեջ:

Պարբերականն ընդգծել է, որ պաշտոնական թուրքական պետության հարյուրյամյա ժխտողականության պայմաններում հայերը մնացել են «միայնակ և դառնացած»,սակայն, ըստ հոդվածագրի, ողջ աշխարհում քրիստոնյա հայերը, որոնք հայտնի են որպես «Կովկասի հրեաներ», վերականգնել են իրենց համայնքները և բարգավաճել Խորհրդային Միության կազմում, իսկ հիմա որպես անկախ Հայաստան:

«Հայոց ցեղասպանության պատճառներից մեկն է եղել հայերի հանդեպ էթնիկ և ֆինանսական բնույթի խառը սյուրռեալիստական խանդը: Օրինակ, հայերի բարձր դասը կառավարում էր հացի արտադրությանն ու կայսրության արդյունաբերական ճյուղերի մեծ մասին ուղղվող պետական գանձարանի միջոցները...հայերը նաև ամենակրթվածն էին կայսրությունում: Թուրքերը, որոնք սերբերի և հույների անկախության համար պատերազմներում կորցրել էին կայսրության գրեթե ողջ արևմտյան հատվածը, օգտվեցին Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից, երբ Արևմուտքն ուներ այլ խնդիրներ, սանձազերծելու լայնամասշտապ ջիհադ «անհավատների» և ոչ մուսուլման փոքրամասնությունների դեմ»,- գրել է «The Huffington Post» պարբերականը:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS