TOP նոր
» » » Լիբերտադ Դիջիթալ. 20-րդ դարի առաջին մեծ ցեղասպանությունը

Լիբերտադ Դիջիթալ. 20-րդ դարի առաջին մեծ ցեղասպանությունը

9-01-2015, 13:51 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
9 Հունվար 2015, 13:51 - NovostiNK
Լիբերտադ Դիջիթալ. 20-րդ դարի առաջին մեծ ցեղասպանությունը
Իսպանական հեղինակավոր Լիբերտադ Դիջիթալ ազատական պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Հայոց Ցեղասպանության 100-ամյակի վերաբերյալ։ ԱԳՆ-ն ներկայացրել է հոդվածի հայերեն թարգմանությունը:

2015. կոտորածի առաջին հարյուրամյակը. Խավիեր Լոսանո

Մոռացված կոտորած է եղել: Տարբեր բնագավառներում ջանքեր են գործադրվել այդ ցեղասպանություն ժխտման և դրա պատգամը տանողին հետապնդելու ուղղությամբ, ով ցանկանում էր, որ պատմությունը չմոռացվի: Կոտորած էր, որը 20-րդ դարում հետք թողած ամենազարհուրելի հանցագործությունների մի շղթայի սկիզբ դրեց` Խորհրդային միության միլիոնավոր հանցագործությունների, հրեական Հոլոքոստի, կարմիր կխմերների կոտորածի…

Դրանցից առաջինը եղավ հայոց ցեղասպանությունը: Մեկնարկող 2015 թվականին լրանում է կոտորածի առաջին հարյուրամյակը, որը թուրքերի ձեռքով վերջ դրեց 1.5 միլիոն քրիստոնյա հայի կյանքի: Պատմության սև էջ, որը Թուրքիան ոչ միայն չի համաձայնում ճանաչել, այլև արգելում է օրենքով խոսել հակառակը:

Մոռացված ոճրագործությունից մեկ դար անց Հայոց Ցեղասպանությունը ծառայում է օրինակ այն իրականության, ինչն այսօր գոյություն ունի մեր աշխարհում: Տարբերությունները մի կողմ թողնելով, էթնիկական և կրոնական զտումները, որոնք այս պահին իրականացնում է Իսլամական Պետությունը և քրիստոնյաների հետապնդումը մահմեդական աշխարհում որոշ չափով հիշեցնում է այն, ինչ այն ժամանակ տեղի ունեցավ, և այն, ինչ կարող է տեղի ունենալ չարին չհակազդելու դեպքում: Հայերը, քրիստոնեական հավատքն ընդունած առաջին ժողովուրդներից մեկը և պատմության առաջին քրիստոնյա պետությունը, ջանքեր չեն խնայել հիշելու իրենց հազարավոր նահատակներին: Հիշելու և աշխարհին պատմելու այն, ինչ այն ժամանակ տեղի ունեցավ: Այդպես է վարվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն` իր հրովարտակի միջոցով:

Սրբերի մի բանակ

Հրովարտակում ներկայացվում է մի փաստ, որը մինչ օրս անհայտ էր և ինչ որ տեղ` զարմանալի: Ապրիլի 23-ին կսրբացվեն ցեղասպանության զոհերը: Կկայանա միջոցառում, որի ժամանակ հայոց եկեղեցու համար Սուրբ կհայտարարվեն մոտ 1.5 միլիոն քրիստոնյա հայեր: Պատմական փաստ, որին նաև կմիանա նրա քույրը` կաթոլիկ եկեղեցին: Պաշտոնական հաստատում դեռ չի եղել, սակայն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակում ապրիլի 12-ին կմատուցի պատարագ այս ահռելի ջարդի նահատակների հիշատակին:

Իր պատմական հաղորդագրությունում, Կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարում է, որ ապրիլի 23-ին կնախագահի այն ծեսը, որով սուրբ կհռչակվեն Ցեղասպանության բոլոր զոհերը, ովքեր «սպանվել են հավատի և հայրենիքի համար», իսկ հաջորդ օրը կլինի «Ցեղասպանության սուրբ նահատակների» հիշատակի օր:

Ցեղասպանությունը սկսվեց 1915 թվականին և տևեց բազում տարիներ, սակայն մինչ այդ էլ հայերը թիրախ էին: Ջարդերը տեղի ունեցան Օսմանյան կայսրության վերջում սուլթան Աբդուլ Համիդ Բ-ի օրոք և դրանց իրագործումը շարունակվեց այսպես կոչված «երիտթուրքերի», իսկ ավելի ուշ, Քեմալ Աթաթուրքի` ներկայիս Թուրքիայի հոր կողմից:

20-րդ դարի առաջին մեծ ցեղասպանությունը

Հայերը հայտնվեցին թիրախում բազում պատճառներով` քրիստոնյա էին, կրթված, մեծ հասարակական ներգրավվածություն ունեին և բացի դրանից պատկանում էին միջին խավին: 1915 թվականին թուրքերը սկսեցին փակել նրանց դպրոցները, նրանց եկեղեցիները և նրանց բոլոր կենտրոններն ու կազմակերպությունները:

Այդ կետից անցում կատարվեց ֆիզիկական բռնությանը և նվաստացմանը: Շատերն այդ ժամանակ սպանվեցին:

Զանգվածային կերպով վրա հասան վտարումներն անապատ, որտեղ շատերը զոհվեցին: Հետո հասավ ընդհանուր գերեզմանահորերի հերթը: Հարյուրավոր այլ հայեր զոհվեցին հրդեհի մատնված գնացքներում: Ընդհանուր առմամբ, 1.5 միլիոն հայ ոչնչացվեց: Կան հայեր, ում հաջողվեց կենդանի մնալ Լիբանան, Սիրիա, կամ այն ժամանակ Խորհրդային Միության մաս կազմող ներկայիս Հայաստան հասնելու շնորհիվ:

Այսօր հայ ժողովուրդը սփռված է աշխարհով մեկ: Գոյություն ունի մեծ սփյուռք: Երեք միլիոնից քիչ ավել ապրում են այն տարածքում, որը ներկայիս Հայաստանն է, մինչդեռ կան այլ 9 միլիոն հայեր` սփռված ամբողջ աշխարհով: Ընդհանուր առմամբ աշխարհում ապրում են 12 միլիոն հայ և մեկ դար առաջ գրեթե երեք տարվա ընթացքում սպանվեցին ավելի քան մեկ միլիոն ու կեսը:

«Ընտրեցին մահը` հավատից հրաժարվելու փոխարեն»

Հայոց Կաթողիկոսը հաստատում է իր հրովարտակում, որ «2015 թվականի ամեն մի օրը կլինի հիշատակի և նվիրման օր մեր ժողովրդի համար, ճանապարհորդություն մեր նահատակների հիշատակներով և’ հայրենիքում, և’ սփյուռքում, որոնց առաջ համեստորեն կխոնարհվենք աղոթքով, խաղաղություն աղերսելով մեր անմեղ զոհերի հոգիների համար, որոնք հանգչում են անանուն շիրիմներում, քանի որ ընտրեցին մահը հավատից հրաժարվելու փոխարեն»;

Գարեգին Բ-ն նաև հիշատակում է բոլոր նրանց, ովքեր չեն լռել նման անմարդկային բռնության մասին: «Հայտնում ենք մեր երախտագիտությունը այն պետություններին, կազմակերպություններին և անհատներին, որոնք քաջություն են ունեցել և վստահություն ճանաչելու և դատապարտելու Հայոց Ցեղասպանությունը: Հայտնում ենք մեր երախտագիտությունն այն բարեկամ պետություններին և ժողովուրդներին, որոնք որպես քույրեր և եղբայրներ ընդունել են մեր հողի զավակներին: Արդարության և մարդասիրության այդ օրինակները մարդկության պատմության լուսավոր էջեր են: Նրանք սերնդե-սերունդ միշտ կհիշվեն և կգնահատվեն»:

Որպես ամփոփում, Կաթողիկոսը հայացք է նետում ապագային. «բեղուն դարձնենք մեր դարը` արժևորելով մեր անցած ուղին և մեր ժողովրդի վերածնունդը, որպեսզի մեր զավակները, ճանաչելով իրենց պապերի և ծնողների` ապրելու և ժողովրդի ու հայրենիքի համար իրենց ուժերը ծառայցնելուն ուղղված հերոսական կամքը, կարողանան ստեղծել լուսավոր նոր օր մեր Հայրենիքի և աշխարհով սփռված մեր ժողովրդի համար: Մեր նահատակների հիշատակը վերածենք ուժի և եռանդի մեր հոգևոր և ազգային կյանքի համար և Աստծո ու բոլոր մարդկանց առաջ լուսավորենք մեր ճանապարհը` ուղորդելով մեր քայլերը դեպի արդարադատություն և մեր սուրբ նպատակների իրականացում»:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS