TOP նոր
» » » «Հանկարծ մեզ աջակցեց ողջ աշխարհը, բայց երկար տարիներ մենք ամբողջովին մենակ էինք». Շառլի Էբդոյի լրագրող

«Հանկարծ մեզ աջակցեց ողջ աշխարհը, բայց երկար տարիներ մենք ամբողջովին մենակ էինք». Շառլի Էբդոյի լրագրող

13-01-2015, 17:52 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
«Հանկարծ մեզ աջակցեց ողջ աշխարհը, բայց երկար տարիներ մենք ամբողջովին մենակ էինք». Շառլի Էբդոյի լրագրող
13 Հունվար 2015, 17:52 - NovostiNK
Ֆրանսիական ԶԼՄ-ները հրապարակել են Շառլի Էբդոյի նոր համարի շապիկը, որի վրա կրկին հայտնվել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:

Հունվարի 14-ին լույս տեսնելիք համարի ծաղրանկարը զարդարված է լինելու Tout est pardonné ՝ «Ամեն ինչ ներված է» վերնագրով:

Մարգարեն պատկերված է լինելու տխուր, արցունքներն այտերին, իսկ ձեռքին լինելու է «Ես Շառլի եմ» գրություն:

Նոր համարի վրա աշխատում են միայն Շառլի Էբդոյի խմբագրության ողջ մնացած աշխատակիցները, հավելյալ լրագրողներ չեն հրավիրվել:

Այդ իսկ պատճառով, համարը անվանել են՝ «փրկվածների համար»: Ընդ որում, ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, խմբագրության աշխատակիցներն իրենք էլ համաշխարհային աջակցությանը սկեպտիցիզմով են վերաբերում:

«Դա շատ հուզիչ է, բայց միևնույն ժամանակ՝ ծայրահեղ երեսպաշտություն: Հանկարծ մեզ աջակցեց ողջ աշխարհը, բայց երկար տարիներ մենք ամբողջովին մենակ էինք»,- ասել է Շառլիի լրագրող Լորան Լեժեն:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS