TOP նոր
» » » The Guardian-ի անդրադարձը Գյումրիում կատարված դեպքերին

The Guardian-ի անդրադարձը Գյումրիում կատարված դեպքերին

16-01-2015, 13:03 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
16 Հունվար 2015, 13:03 - NovostiNK
The Guardian-ի անդրադարձը Գյումրիում կատարված դեպքերինՀեղինակավոր The Guardian թերթը անդրադարձել է Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ընտանիքի 6 անդամների սպանությանը և դրան հաջորդած դեպքերին՝ մանրամասն ներկայացնելով նաև կողմերի արձագանքները:

«Հազարավոր մարդիկ հայկական Գյումրի քաղաքում դուրս էին եկել փողոց՝ հարգելու ընտանիքի սպանված 6 անդամների հիշատակը, ովքեր սպանվել են օրեր առաջ իրենց սեփական տանը: Դեպք, որը ստուգում է Ռուսաստանի և տարածաշրջանում իր ամենամոտ դաշնակցի հարաբերությունները»,- գրել է պարբերականը:

Թերթը նշել է, որ սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողի կողմից սպանության կազմակերպման շարժառիթը առայժմ մնում է անհայտ: Որոշ տեղեկություններով՝ Սիբիրից եկած նորակոչիկը, ով ընդամենը երկու ամիս է, ինչ ծառայում էր 102-րդ ռազմակայանում, ունի հոգեկան խնդիրներ:

Բրիտանական թերթը ընդգծել է, որ կասկածյալի հայտնաբերումից հետո դեռ հստակ չէ, թե ում իրավազորությամբ է քննվելու գործը, իսկ ռուս և հայ պաշտոնյաների ոչ հստակ մեկնաբանություններ են անում այդ կապակցությամբ՝ հավելելով, որ ռուսական ռազմակայանի մոտ տեղի ունեցող բողոքի ցույցի մասնակիցները պահանջել են, որպեսզի Պերմյակովը հանձնվի հայ իրավապահների իրավազորության ներքո:

Թերթը հիշեցրել է նաև 1999թ-ին Գյումրիում գրանցված դեպքի մասին, երբ ռուսական ռազմակայանի զինվորականները քաղաքում կրակ էին բացել խաղաղ բնակիչների վրա սպանելով երկու քաղաքացու, ինչպես նաև հավելել. «2013 թվականին էլ երկու տղա երեխա զոհվեցին ռազմաբազայի զորավարժարանում ռուս զինվորների թողած պայթուցիկ սարքերի հետևանքով»:

«Սպանությունը կատարվել է Ռուսաստանի համար անհարմար ժամանակում, որը վերջերս հայտարարել էր, որ կողջունի իր զինված ուժերի կազմում օտարազգի պայմանագրային զինծառայողների ներկայությունը: Խոսքը մասնավորապես վերաբերում է Հայաստանում, Բելառուսում, Տաջիկստանում և Ղրղզստանում մնացած ռազմաբազաներում տեղաբնիկների թվակազմը մեծացնելուն», - մեկնաբանել է The Guardian-ը:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS