TOP նոր
» » » «Դաշնային կառավարությունը չի ցանկանում խոսել Ցեղասպանության մասին». Der Tagesspiegel

«Դաշնային կառավարությունը չի ցանկանում խոսել Ցեղասպանության մասին». Der Tagesspiegel

26-01-2015, 11:21 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
26 Հունվար 2015, 11:21 - NovostiNK
«Դաշնային կառավարությունը չի ցանկանում խոսել Ցեղասպանության մասին». Der Tagesspiegel
Գերմանական «Der Tagesspiegel» օրաթերթը հունվարի 23-ին հրապարակել է Մաթիաս Մայսների հոդվածը՝ «Դաշնային կառավարությունը չի ցանկանում խոսել ցեղասպանության մասին» վերնագրով:

Հեղինակը հոդվածը սկսում է այն իրողության ներկայացմամբ, որ աշխարհի ավելի քան 20 երկիր հարյուր տարի առաջ տեղի ունեցած հայերի տեղահանումն ու ջարդերը հստակորեն որակել է իբրև ցեղասպանություն: Նա միևնույն ժամանակ փաստում է, որ չորս երկրում՝ Հունաստանում, Շվեյցարիայում, Սլովակիայում և Իսպանիայում ցեղասպանության ժխտումը կարող է ընդհուպ քրեորեն հետապնդվել:

Դաշնային կառավարությունը, սակայն, շարունակում է չցանկանալ կիրառել «ցեղասպանություն» եզրույթը. այս մասին պարզ է
դառնում թերթին տրամադրված կառավարության պատասխանից՝ ուղղված ձախերի խորհրդարանական խմբակցության հարցմանը:

Հեղինակը հակիրճ ներկայացնում է ապրիլի 24-ի էությունը, մանրամասնում օրվա նշանակությունը:

Հիշյալ դիմում-հարցումը կառավարությանն էր ներկայացրել ձախ պատգամավոր Ուլլա Յելփկեն և մի քանի այլ պատգամավորներ: Ու. Յելփկեն անընդունելի է համարում հարցի շուրջ կառավարության որդեգրած դիրքորոշումը:

Թերթին տված մեկնաբանությունում նա ասել է, թե Դաշնային կառավարությունն իր այս պնդմամբ խուսափում է համատեղ պատասխանատվություն ստանձնել այն ժամանակվա հանցագործության համար. «Քանզի Գերմանական կայսրությունը Օսմանյան կայսրության մոտ դաշնակիցն էր, ինչպես նաև մեղսակիցը և ինչ-որ չափով նաև՝ հանցակիցը»:

Հեղինակն իր հոդվածում խոսում է նաև Բունդեսթագի՝ 2005 թվականին ընդունած բանաձևի մասին, որտեղ ևս խուսափել են ուղղակիորեն կիրառել ցեղասպանություն բառը. տերմինը, այդուհանդերձ, մեկ անգամ հիշատակում են բանաձևում՝ հղում անելով «բազմաթիվ անկախ պատմաբանների, խորհրդարանների և միջազգային կազմակերպությունների»:

Կառավարության պատասխանում ասված է նաև, որ «այս պահի դրությամբ» հարյուրամյակի կապակցությամբ հիշատակի միջոցառում Դաշնային կառավարությունը չի ծրագրել:

Ձախերին տված պատասխանում կառավարությունը խոստովանում է նաև, որ սահմանափակ ձևով է հաջողվել դաշնային միջոցներով ֆինանսավորվող Լեփսիուսի տուն հետազոտական կենտրոնի շնորհիվ հաշտեցում ապահովել գերմանացիների, հայերի և թուրքերի միջև: Իբրև պատճառ առաջ է քաշվում թուրքերի գնահատականը՝ կենտրոնի հայամետ դիրքորոշում ունենալու մասին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS