TOP նոր
» » » Los Angeles Times. Օբաման 1915 թվականի հայերի ջարդերը Ցեղասպանություն չի անվանի

Los Angeles Times. Օբաման 1915 թվականի հայերի ջարդերը Ցեղասպանություն չի անվանի

22-04-2015, 17:35 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
Los Angeles Times. Օբաման 1915 թվականի հայերի ջարդերը Ցեղասպանություն չի անվանի
22 Ապրիլ 2015, 17:35 - NovostiNK
Սպիտակ տան պաշտոնյաները որոշում են կայացրել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Օսմանյան թուրքերի ձեռքով իրականացված առավել քան մեկ միլիոն հայերի սպանությունը նկարագրելիս չի կիրառելու Ցեղասպանություն բառը. գրում է Los Angeles Times-ը:

Երեքշաբթի օրն ամերիկահայ կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ հայտնած որոշումը հետքայլ է Օբամայի նախկին խոստումներից, ինչն առաջացրել է ակտիվիստների զայրույթը:

«Նախագահի հրաժարումն ազգային խայտառակություն է: Դա ճշմարտության դավաճանում է, և դա վստահության դավաճանում է»,- նշել է Հայ դատի վաշինգտոնյան գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Սպիտակ տան պաշտոնյաները որոշումը կարևոր են համարում մերձավորարևելյան հակամարտություններում ՆԱՏՕ կարևոր դաշնակից Թուրքիայի հետ համագործակցությունը պահպանելու տեսակետից: Կոնգրեսական Ադամ Շիֆը, ով առաջնորդել է Կոնգրեսում ցեղասպանության ճանաչման ջանքերը, նշել է, որ «խորապես հիասթափված է» այդ որոշմամբ:

«Որքան կարող են զոհերը և իրենց ընտանիքները սպասել, մինչև որ մեր ազգը խիզախություն ունենա հակադարձվելու Թուրքիային Օսմանյան կայսրության մահաբեր անցյալի վերաբերյալ ճշմարտության հարցում: Եթե ոչ այս նախագահը, ով նախկինում հաստատակամորեն և կրքոտ ձևով խոսել է ճանաչման մասին, ապա ո՞վ: Եթե ոչ հարյուր տարի անց, ապա ե՞րբ»,- հայտարարել է նա:

Սպիտակ տան պաշտոնյաներն ամերիկահայ կազմակերպությունների հետ հանդիպումից հետո, հայտարարություն են տարածել, որ չեն կիրառելու Ցեղասպանություն բառը:

Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բերնադեթ Միհանի հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ ջարդերի տարելիցը օգտագործելու է «մեր կարծիքով, երկու կողմերի շահերից բխող փաստերի ամբողջական, անկեղծ և արդար ընդունման կոչ անելու համար»:

Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, նշել է, որ Սպիտակ տունն ակնկալում է, որ Օբաման հիշատակելու է «Մեծ եղեռնի պատմական կարևորությունը»:

«Մենք գիտակցում ենք և հարգում, որ ոմանք ցանկանում են այս տարի այլ տոնայնության ականատես լինել: Մենք հասկանում ենք իրենց հեռանկարները»,- ասել է պաշտոնյան:

Սակայն, հավելել է. «Անցած տարիների ընթացքում մեր կողմից որդեգրած մոտեցումը շարունակում է մնալ ամենաճիշտը՝ և անցյալը ճանաչելու, և ներկայում կյանքեր փրկելու համար տարածաշրջանային գործընկերների համագործակցելու առումով»:

Նաև ընդգծել, որ Միացյալ Նահանգները հուսով են համագործակցել Թուրքիայի հետ, մասնավորապես, Սիրիայում քաղաքացիական պատերազմի ուղղությամբ:

Համբարյանը նշել է, որ ինքը և ամերիկահայ կազմակերպությունների այլ առաջնորդներ որոշման մասին տեղեկացել են Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են նաև Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս ՄըքԴոնաղը և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդեսը:

Նա հայտնել է, որ մեկ ժամից քիչ տևած հանդիպմանը խումբը տեղեկացել է նաև, որ ԱՄՆ այս շաբաթ պատվիրակություն է ուղարկելու Հայաստան՝ գանձապետարանի քարտուղար Ջեյկոբ Լյուի գլխավորությամբ:

«Կոտորածը նկարագրելու համար Ցեղասպանություն բառի կիրառումը տարիներ շարունակ եղել է քաղաքական հարց: ԱՄՆ երկու կուսակցությունների վարչակազմերը ձեռնպահ են մնացել դրա կիրառումից՝ ելնելով Թուրքիայի հանդեպ հարգանքից, որի կառավարությունը շարունակաբար մերժում է ցեղասպանություն պիտակը և միլիոնավոր դոլարներ ծախսում ԱՄՆ-ում այդ հարցի վերաբերյալ լոբբիստական աշխատանքներ տանելու համար:

Այնուամենայնիվ, ակտիվիստները հուսով էին, որ Օբաման կխզեր անցյալի հետ կապը, մասնավորապես այն բանից հետո, երբ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մեկ շաբաթ առաջ արած հայտարարության մեջ այն Ցեղասպանություն է անվանել:
Օբաման՝ որպես սենատոր և նախագահական թեկնածու, աջակցել է եզրույթի կիրառմանն առաջին աշխարհամարտի քաղաքական թոհուբոհի ժամանակ իրականացված սպանությունները նկարագրելիս»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS