TOP նոր
» » » The Daily Beast. Սթիվ Ջոբսի համար Հայոց ցեղասպանությունը անձնական խնդիր էր

The Daily Beast. Սթիվ Ջոբսի համար Հայոց ցեղասպանությունը անձնական խնդիր էր

24-04-2015, 16:37 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
24 Ապրիլ 2015, 16:37 - NovostiNK
The Daily Beast. Սթիվ Ջոբսի համար Հայոց ցեղասպանությունը անձնական խնդիր էր
Ամերիկյան The Daily Beast օնլայն պարբերականը անդրադարձել է Apple ընկերության նոր ժամացույցի վաճառքների նախապես հայտարարված օրվա և Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա՝ Ապրիլի 24-ին համընկնման թեմային, եզրակացնելով, որ ազգությամբ հայ մայր ունենալու պատճառով Սթիվ Ջոբսը ցեղասպանության թեման համարում էր անձնական խնդիր:

Պարբերականում հրապարակված հոդվածում, մասնավորապես, գրված է. «Ուրբաթ օրը աշխարհի տարբեր ծայրերում մարդկանց դաստակները կողջունեին ամենասպասված գադջեթը՝ հինգ տարի առաջ մեր մատների տակ հայտնված iPad-ից հետո:

Apple Watch-ը արդեն դարձել էր անթիվ-անհամար ենթադրությունների, իմիտացիաների եւ հուզումների պատճառ դեռ մինչեւ անցյալ տարի սեպտեմբերին դրա պաշտոնական ներկայացումը: Բայց դրա ռելիզը դարձել էր մի գրեթե անհավանական պատմական համընկնման պատճառ, որը Apple ընկերության հիմնադիրը թերեւս երբեք թույլ չտար տեղի ունենալ:
Հարյուր տարի անց այն բանից, երբ Սթիվ Ջոբսի որդեգրյալ ընտանիքը փրկվել էր Հայոց ցեղասպանությունից, նրա ստեղծած ընկերությունը լույս է ընծայում իր ամենասպասված արտադրանքը նույն այն օրը, երբ նշվում է Օսմանյան կայսրության կողմից 1.5մլն հայերի մասսայական սպանության տարելիցը:

Ակտիվիստները անհանգստացած են, որ Apple-ի վերջին ստեղծագործությունը կարող է միջազգային հանրության ուշադրությունը շեղել այն տարելիցից, որ կարող է ի վերջո ստիպել Թուրքիայի կառավարությանը ընդունել իր արյունոտ անցյալը:

Սթիվ Ջոբսի իսկական ծնողները հայեր չէին, բայց նա մեծացել է այդ ժառանգության ստվերի տակ, քանի որ իր որդեգրյալ մայրը, ում ընտանիքը փրկվել էր Ցեղասպանությունից, ապաստան էին գտել Ամերիկայում 1910-ականներին: Եվ Ջոբսը, ով երբեք հրապարակային չէր խոսում այս կապերի մասին, իր ընտանիքի ժառանգության եւ նրանց վերապրած արյունահեղության հետ ամուր կապեր էր պահպանում: Նա նույնիսկ խոսակցական մակարդակի հայերեն գիտեր:

1955-ին Կլարա Հակոբյանը և Փոլ Ջոբսը, ովքեր մի տասնամյակ շարունակ չէին կարողանում երեխա ունենալ, որդեգրեցին ամերիկա-սիրիացի մի երեխայի եւ նրան կոչեցին Սթիվ: «Նրանց 1000%-ով իմ ծնողներին էին», - ասել էր Ջոբսը 2013-ին իր ինքնակենսագրականը գրող Ուոլթեր Իսաակսոնին:

Երբ Apple ընկերությունը հայտարարեց Ապրիլի 24-ին իրենց նոր ժամացույցի վաճառքները սկսելու մասին, հայկական համայնքի առաջնորդները անակնկալի եկան: Թվում էր, թե ժամացույցը, որին այդքան շատ մարդ եւ այդքան ժամանակ արդեն սպասում էր, կարող է ստվերել Ցեղասպանության հիշատակի միջոցառումները:

2007-ին Ջոբսը և իր ընտանիքը ճամփորդում էին Թուրքիայով սեփական նավով, եւ մոտ 10 օր անցկացրեցին երկրի տարբեր քաղաքաներ այցելելով իրենց զբոսավարի՝ Ասիլ Թունջելի ուղեկցությամբ:

Ամեն ինչ լավ էր անցնում, մինչեւ վերջին օրը: Թունջելը պատմում է, որ երբ խումբը այցելեց Այա Սոֆիա, երբեմնի այդ բյուզանդական տաճարը, որ հետագայում Օսմանյան կայսրությունը վերածել էր մզկիթի, Ջոբսը հարցրեց զբոսավարին.
«Իսկ ի՞նչ պատահեց բոլոր այդ քրիստոնյաների հետ, իրենք պարզապես հանկարծ անհետացա՞ն»:

Եվ հետո վերաշարադրեց իր հարցը. «Դուք, մուսուլմաններդ, ի՞նչ արեցիք այդքան շատ քրիստոնյաների հետ: Դուք 1.5մլն հայերի ցեղասպանության ենթարկեցիք: Պատմեք, ինչպե՞ս դա պատահեց»:

Թունջել վստահ չէր, արդյոք կարող է իր անձնական տեսակետը հայտնել, թե ոչ, բայց Ջոբսը պնդեց պատասխան ստանալ:
«Պարոն, միգուցե դրանք լավ թեմաներ չեն Ստամբուլով զբոսաշրջության ժամանակ խոսելու համար: Եկեք ուրախանանք…», ասում է զբոսավարը:

«Ոչ-ոչ-ոչ, ես ուզում եմ Ձեր պատասխանը լսել», - պնդում է Ջոբսը:

Թունջելը պատասխանեց, որ սպանությունները պատահում են պատերազմների ժամանակ, եւ որ տեղի ունեցածը ցեղասպանություն չէ:

Դրանից հետո Ջոբսի դեմքը այլայլվել է, եւ նա որոշել է վերադառնալ իր նավը՝ զբոսանքը կիսատ թողնելով:
«Նա ուրախ չէր իմ պատասխանից», - վերհիշում է զբոսավարը:

Այժմ, երբ Apple-ը որոշել է Ապրիլի 24-ին սկսել երկար սպասված գադջեթի վաճառքները, շատերը կարծում են, որ դա պատահաբար չի տեղի ունեցել, բայցեւ հուսով են, որ բազում հարցերում նրբանկատ ընկերությունը կանի ամեն ինչ, որպեսզի իր հիմնադրի համար կարեւոր այս օրը, երբ հայերը հիշում են իրենց ազգային ողբերգությունը, չմնա իրենց վաճառքների ստվերում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS