TOP նոր
» » » Հրեա վրիժառուին ոգեշնչել է Սողոմոն Թեհլերյանի արարքը

Հրեա վրիժառուին ոգեշնչել է Սողոմոն Թեհլերյանի արարքը

29-04-2015, 08:05 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
Հրեա վրիժառուին ոգեշնչել է Սողոմոն Թեհլերյանի արարքը
29 Ապրիլ 2015, 08:05 - NovostiNK
1926թ-ին ազգությամբ հրեա պոետ և հրապարակախոս Շալոմ Շվարցբարդը որոշեց վրեժ լուծել ուկրաինական նացիոնալիստների պարագլուխ Սիմոն Պետլյուրեից հրեական ջարդերի համար: Հակասեմիտին սպանելու հարցում Շվարցբարդին ոգեշնչել էր հայազգի երիտասարդը, ով մի քանի տարի առաջ Բեռլինում դատաստան էր տեսել Օսմանյան Կայսրությունում հայերի կոտորածների կազմակերպիչներից մեկի հետ: Այս մասին գրում է «Jewish.ru» պարբերականը:

Հոդվածում խոսվում է «Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսված քաղաքացիական պատերազմի ժամանակ Ուկրաինայում մոտ 200 հազար հրեաների կոտորածի և այդ ջարդերի հիմնական պատասխանատու, Ուկրաինայի Ազգային Հանրապետության դիրեկտորիայի ղեկավար Սիմոն Պետլյուրայի սպանության մասին»:

Նշենք, որ հոդվածագիրը, զուգահեռներ է տանում Բեռլինում 1921թ-ին Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության և 1926թ-ին Փարիզում Շալոմ Շվարցբարդի կողմից Պետլյուրայի սպանությունների միջև, համարելով, որ երկու սպանություններն էլ ունեցել են նույն դրդապատճառը և նպատակ են ունեցել վրեժխնդիր լինել իրենց հայրենակիցների կյանքերի համար`հանուն արդարության:

Պարբերականը բավականին մանրամասն անդրադարձ է կատարել Սողոմոն Թեհլերյանի կյանքին, Բեռլինում Թալեաթի նկատմամբ իրագործած նրա դատաստանին և դատարանում հայ վրիժառուի արդարացմանը:

«Ես հայ եմ, ով գնդակահարել է թուրքի: Գերմանիան չպետք է միջամտի այս հարցին»,- մեջբերում է հոդվածագիրը Սողոմոն Թեհլերյանի խոսքն այն ժամանակ, երբ ոստիկանները ձերբակալել են նրան` սպանված Թալեաթի մարմնի մոտ կանգնած:

Պարբերականը հատկանշական է համարում, որ երկու ազգերի վրիժառուներն էլ, կատարելով սպանություն, այնուամենայնիվ արդարացվել են դատարանի կողմից, իսկ տարիներ անց` 1948թ-ին միայն ՄԱԿ-ը ընդունել է որոշում, որով Ցեղասպանությունը սահմանվել է միջազգայնորեն քրեորեն հետապնդելի հանցագործություն` դրանով իսկ արդարացնելով այն դատաստանը, որը Թեհլերյանն ու Շվարցբարդը իրակակացրել են դահիճների նկատմամբ:

Հոդվածում մեջբերված է փիլիսոփա, քաղաքագետ Հաննա Արենդտի միտքը Թեհլերյանի և Շվարցբարդի մասին, ըստ որի «Երկուսի համար էլ սպանության դրդապատճառը ոչ թե վրեժխնդրությունն է եղել, այլ արդարության վերականգնման ձգտումը: Նրանք չեն փորձել թաքնվել ոստիկանությունից, ավելին, կամովին սպասել են նրան, որպեսզի ձերբակալվեն և դատարանում հնարավորություն ունենան բոլորին պատմելու այն գազանությունների մասին, որոնք իրագործել են Թալեաթն ու Պետլյուրան»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS