TOP նոր
» » » The Independent-ը` Հայոց ցեղասպանության և վայրագությունների ենթարկվող 9 էթնիկ ու կրոնական խմբերի մասին

The Independent-ը` Հայոց ցեղասպանության և վայրագությունների ենթարկվող 9 էթնիկ ու կրոնական խմբերի մասին

29-04-2015, 08:07 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
29 Ապրիլ 2015, 08:07 - NovostiNK
The Independent-ը` Հայոց ցեղասպանության և վայրագությունների ենթարկվող 9 էթնիկ ու կրոնական խմբերի մասին
Բրիտանական The Independent պարբերականը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը` նշելով, որ 100 տարի անց էլ աշխարհի շատ էթնիկ և կրոնական խմբեր դեռ շարունակում են ենթարկվել վայրագությունների: Էնթիկ խմբերին և կրոնական փոքրամասնություններին անդրադարձից զատ, պարբերականը նաև վիդեոռեպորտաժ է հրապարակել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների մասին:

Եզդիները Իրաքում և ոչ սունիները` ԻՊ-ի հսկողության տակ

Անդրադառնալով Մերձավոր Արևելքում Իսլամական պետության ծայրահեղական գործողություններին` պարբերականը գրում է, որ երբ ԻՊ-ն նախորդ ամառ անցավ երկրի վրա «Իսլամական պետություն» ստեղծելու իր արյունարբու որոշման իրագործմանը, շիա մահմեդականները, քրիստոնյաները և սալաֆիական օրենքներին չհամապատասխանող յուրաքանչյուր մարդ սպանվում կամ հալածվում էր: Եզդի փոքրամասնությունը հետապնդվում էր հատուկ դաժանությամբ:

«ՄԱԿ-ի հաղորդմամբ՝ անցյալ տարի պարզվել է, որ ԻՊ-ը իրականացրել է «պատերազմական հանցագործություններ մարդկության դեմ և ցեղասպանություն՝ եզդիներին ոչնչացնելու մտադրությամբ»: Փրկվածներից շատերն այժմ փախել են Իրաքի հյուսիսային շրջանները` որպես բռնագաղթի արդյունք կամ փախստականներ»,- գրում է պարբերականը:

Ռոհինյա փոքրամասնությունը Բիրմայում

Անդրադառնալով ռոհինյա ազգային փոքրամասնությանը` պարբերականը գրում է, որ ռոհինյաները մահմեդական էթնիկ փոքրամասնություն են, որոնք պնդում են, որ բնիկ բիրմացի են, սակայն հանդիպում են համակարգված կրոնական և էթնիկ խտրականության: Բիրման՝ մեծամասամբ բուդդայականներից բաղկացած 50 միլիոնանոց երկիրը, Բանգլադեշի նման մերժում է նրանց քաղաքացիությունը:

«Վերջին 3 տարում բուդդայականների ամբոխի հարձակումները հանգեցրել են հարյուրավոր ռոհինյաների սպանության և 140.000 մարդու դարձրել են փախստական: Նրան ապրում են ճամբարներում՝ առանց համապատասխան առողջական, կրթական կամ աշխատանքային պայմաններ ունենալու»,- գրում է պարբերականը:

Պարբերականի փոխանցմամբ` ռոհինյանների խնդիրը ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում է, որը ոչ միայն փորձում է օգնություն ցուցաբերել տուժածներին ու փախստականներին, այլ նաև ճնշումներ է գործադրում Բիրմայի իշխանությունների վրա` վերջ տալու ռոհինյա փոքրամասնության դեմ իրականացվող վայրագություններին:

Կաչիները Բիրմայում

Պարբերականը որպես վայրագությունների զոհ է ներկայացնում նաև Բիրմայում ապրող մեկ այլ էթնիկ խմբի` կաչիններին, որոնց անվանումը գալիս է նրանց բնակության շրջանից: Պարբերականի փոխանցմամբ` քաղաքացիական պատերազմից ի վեր կաչինների և Բիրմայի բուդդայական կառավարության միջև բախումները չեն դադարել, նույիսկ խաղաղության պայմանագրի առկայության դեպքում:

Հղում անելով Human Rights Watch- միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներին` պարբերականը գրում է, որ վելի քան 100.000 կաչին քաղաքացիներ դեռ պետք է տուն վերադառնան 2011-2013 կռիվներից հետո:

Ոչ մահմեդականները` Նիգերիայի Բոկո Հարամի կողմից վերահսկվող տարածքում

Անդրադառնալով Նիգերիայի հյուսիսում Բոկո Հարամ ահաբեկչական ծայրահեղական խմբավորման գործունեությանը, որի նպատակն է խալիֆայության հիմնում, պարբերականը գրում է, որ Բոկո Հարամի ղեկավար Աբուբաքար Շեկոն ջիհադ է հայտարարել Նիգերիայի քրիստոնյաների հանդեպ և խոստացել հարձակվել Նիգերիայի կառավարական ոստիկանության և պետական պաշտոնյաների վրա: Պարբերականի փոխանցմամբ` Genocide Watch-ը Նիգերիան ներառել է ցեղասպանության վտանգի տակ գտնվող երկրների ցանկում:


Մահմեդականներն ու քրիստոնյաները Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում

«Չնայած հանձնաժողովը չի կարող եզրակացնել, որ ցեղասպանություն էր եղել, մահմեդական բնակչության էթնիկ զտումները քրիստոնյաների կողմից համարվում են հանցագործություն մարդկության դեմ»,- անդրադառնալով ԿԱՀ-ում մահմեդականների և քրիստոնյաների միջև սուր բախումներին, ՄԱԿ-ի զեկույցն է մեջբերում պարբերականը:

Պարբերականի դիտարկմամբ` Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում քրիստոնյաների և մահմեդականների միջև շարունակվող բախումների ցեղասպան լինելու մասին բազմաթիվ անգամներ խոսել են Ֆրանսիան և ՄԱԿ-ը, սակայն մինչ այժմ չի հաջողվում հստակ սահմանել, թե կողմերի ով է գլխավոր իրավիճակի պատասխանատուն:

Դինքա և նուեր ցեղերը Հարավային Սուդանում

Էթնիկ խմբերի դեմ կատարվող հանցագործությունների շարքում պարբերականը առանձնացնում է նաև Հարավային Սուդանում կառավարական ուժերի կողմից նուերների նկատմամբ իրականացվող համակարգային սպանությունները, խոշտանգումները և հետապնդումները: Պարբերականի փոխանցմամբ` միայն անցյալ տարվա ապրիլին, մի քանի հարյուր նուերներ էին կոտորվել` անգամ նրանք, ովքեր ապաստանել էին մզկիթներում և հիվանդանոցներում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS