TOP նոր
» » » Հիշելով Հայաստանի դասերը. 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունն այսօր կրկնվում է Միջին Արևելքում. The Washington Times

Հիշելով Հայաստանի դասերը. 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունն այսօր կրկնվում է Միջին Արևելքում. The Washington Times

29-04-2015, 17:07 Դիտումներ: Արևմտյան, ՕՐՎԱ ԹԵՄԱ
Հիշելով Հայաստանի դասերը. 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունն այսօր կրկնվում է Միջին Արևելքում. The Washington Times
29 Ապրիլ 2015, 17:07 - NovostiNK
Անցած շաբաթ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առաջ մեծ պաստառ էր տեղադրվել, որի վրա գրված էր. «Հայոց ցեղասպանությունն իմպերիալիստական սուտ է»:

Դա կարող էր զվարճալի լինել, եթե թեման այդքան սարսափելի չլիներ, The Washington Times թերթում գրում է Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի նախագահ և The Washington Times-ի սյունակագիր Քլիֆորդ Դ. Մեյը:

1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի կոտորածն էր իմպերիալիստական հանցագործություն, գրում է հեղինակը՝ նշելով, որ այն շատ մասնագետներ համարում են 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

«Միտքը, որ մեկ այլ կայսրություն (ո՞ր մեկը) զրպարտում է Թուրքիային, անհեթեթ է: Այս լոզունգը հորինած մարդիկ պետք է մտածեն, որ նրանք դիմում են անտեղյակ լսարանի»,- գրում է նա:

Հեղինակն այնուհետև հիշատակում է 2006 թվականին Յելի համալսարանի հրատարակչատան կողմից հրատարակված Էֆրաիմ Քարշի «Իսլամական իմպերիալիզմ. պատմություն» աշխատությունը, որտեղից, նրա կարծիքով, շատ պատասխաններ կարելի է ստանալ Հայոց ցեղասպանության մասին: Հեղինակն այնուհետ պատմում է, թե ինչպես Օսմանյան կայսրության թուլացման ժամանակ կայսրությունում բնակվող ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ հայերի մոտ ազգային զարթոնք էր տեղի ունենում, և նրանք ձգտում էին անկախ պետություն ունենալ, սակայն նրանց ձգտումներին հաջորդեց հայերի աքսորի և ոչնչացման քաղաքականությունը:

1920-ականներին պարտված Օսմանյան կայսրությունը և Իսլամական խալիֆայությունն անկում են ապրում և ստեղծվում է Թուրքիայի Հանրապետությունը: Կարելի է պնդել, որ Թուրքիայի Հանրապետությունը պատասխանատվություն չի կրում կայսրության կողմից իրականացված հանցագործությունների համար, գրում է Մեյը:

Մյուս կողմից՝ ժամանակակից Թուրքիան շարունակում է գրաված պահել հայկական հողերը, հայերի համար սուրբ Արարատ լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում, գրում է հեղինակը:

Հեղինակը նշում է, որ այսօր նույնպես ջիհադ է տեղի ունենում քրիստոնյաների դեմ Միջին Արևելքում և Աֆրիկայում: Այս հանցագործություններն իրականացնողների մեծ մասն իրենց համարում են նոր խալիֆայության մարտիկներ: Խոշոր լրատվամիջոցները չեն նշում Հայոց ցեղասպանությունը որպես այս գործողությունների նախաբան և նախադեպ: Բայց լրատվամիջոցները նաև ստիպված են նշել, որ շատ հնարավոր է, որ մենք այժմ ականատես ենք լինում հնագույն քրիստոնյա համայնքների վերջնական, պատմական վերացմանը տարածքներից, որոնք այժմ կոչվում են «Իսլամական աշխարհ»:

Հեղինակը հոդվածը եզրափակում է՝ հիշեցնելով 1939 թվականին Հայոց ցեղասպանության մասին Հիտլերի հայտնի խոսքերը՝ «Ի վերջո, այսօր ո՞վ է հիշում հայերի բնաջնջման մասին», և նշում, որ դա պատճառներից մեկն է, որ պետք է շարունակել խոսել ցեղասպանության մասին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS