TOP նոր
» » » Միջազգային մամուլը գրում է Հայոց ցեղասպանության մասին

Միջազգային մամուլը գրում է Հայոց ցեղասպանության մասին

25-04-2016, 11:19 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
25 Ապրիլ 2016, 11:19 - NovostiNK
Միջազգային մամուլը գրում է Հայոց ցեղասպանության մասին

Ապրիլի 24-ին միջազգային առաջատար լրատվամիջոցները հեղինակային և այլ ընդարձակ նյութեր են հրապարակել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի և ոգեկոչման արարողությունների վերաբերյալ` առանձին տեղ հատկացնելով նաև Թուրքիայի կողմից ժխտողականության քաղաքականության քննադատությանը։

Huffington Post-ը կոչ է արել Միացյալ Նահանգներին վերջապես պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ողջունելով ԱՄՆ կողմից վերջերս Սիրիայի և Իրաքի տարածքում ԻԳԻԼ ահաբեկչական խմբավորման կողմից եզդիների և այլ էթնիկ խմբերի նկատմամբ իրականացվող ցեղասպանության փաստի ճանաչումը և դատապարտումը, սյունակագիրը գրում է, որ դրա հետ մեկտեղ Հայոց ցեղասպանության ճանաչման մերժումը պարզապես “քաղաքական խաղ է”։ «Ցեղասպանություն եզրի օգտագործման մերժումը շուրջ մեկ դար առաջ հայերի նկատմամբ տեղի ունեցած դաժանությունները նկարագրելու համար շատ վատ է, բայց նախագահական ընտրությունների ընթացքում տրված խոստումը հետո դրժելը բոլորովին այլ պատմություն է»,-եզրահանգում է հեղինակը։

Իսրայելական Jerusalem Post-ը նշում է, որ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները այս տարի ընթանում են Լեռնային Ղարաբաղում վերջին Քառօրյա պատերազմի ենթատեքստում։ Հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույցեր են կազմակերպում Թուրքիայի ներկայացուցչությունների դիմաց Թել Ավիվում և Երուսաղեմում։

Իտալական Tempi-ն հիշեցնում է նաև 1915թ Ցեղասպանության իրականացման հարցում եվրոպական երկրների որոշ շրջանակների ուղղակի մասնակցության մասին, մասնավորապես նշելով կայսերական Գերմանիայի` Օսմանյան կայսրության համար երկաթուղու կառուցումը։

Նոր Զելանդացի լրագրող և պատմաբան Ջեյմս Ռոբինսը հիշեցնում է իր երկրի ազգային բանակի զինվորների վկայությունները` հայերի հանդեպ թուրքերի վայրագությունների մասին։ Ծավալուն հոդվածում հեղինակը մանրամասն անդրադառնում է տարիներ շարունակ իր կառավարության կողմից Հայերի ցեղասպանության նկատմամբ ցուցաբերած անտարբերության մասին, նշելով, որ 1915-ին Գալիպոլիի ճակատամարտից թերևս ավելի կարեւոր իրադարձություն եղել է Օսմանյան կառավարության կողմից մշակված հայերի ոչնչացման ծրագիրը, որին ականատես են եղել Գալիպոլիի հաղթանակից հետո անգլիական, ավստրալական եւ նոր զելանդացի զինվորները։

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ նախագահ Յիաննակիս Օմիրուն, քննադատելով Թուրքիայի ժխտողականությունը, հայտարարել է, որ «բոլոր քաղաքակիրթ պետությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը կանխելու նման հանցագործությունները մարդկության դեմ»:

Ինչպես տեղեկացնում է Boston Globe-ը, ապրիլի 23-ին ԱՄՆ հայաշատ Բոստոն քաղաքի Սուրբ խաչի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ է մատուցվել։

Մամուլը հիշել է նաև ներկայումս Թուրքիայում և մասնավորապես Ստամբուլում ապրող ստվար հայկական համայնքի մասին։

Reuters-ը գրել է, որ Թուրքիայում ապրող հայ միգրանտները մտահոգված են հնարավոր քաղաքական ճնշումների համար և մտագոհ են, որ մի օր թուրքական իշխանությունները կստիպեն նրանց լքել երկիրը:
Ցեղասպանության հիշողության հետ մեկտեղ, միջազգային մամուլը անդրադարձել է նաև ապրիլի 24-ի երեկոյան Երևանում անցկացված Ավրորա միջազգային մարդասիրական մրցանակաբաշխությանը։

New York Times-ը գրում է. «Աֆրիկայում մանկատան հիմնադիրը արժանացել է մրցանակի` ի հիշատակ Հայոց ցեղասպանության»:

New York Times-ը իր ընթերցողներին նաև հիշեցրել է անցյալ տարի պատրաստված ֆոտոպատմության մասին։

Հիշեցնենք, որ Երևանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում Մարգարիտ Բարանկիցեն (Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տուն և REMA հիվանդանոց) հռչակվեց «Ավրորա» անդրանիկ մրցանակի դափնեկիր՝ ճանաչման արժանանալով այն բացառիկ ազդեցության համար, որ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին ունեցել է՝ հազարավոր կյանքեր փրկելով և խնամելով որբերին ու փախստականներին։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS