TOP նոր
» » » The Week ամսագիրը շաբաթվա «երազանքի ուղևորություն» է ճանաչել Հայաստանը

The Week ամսագիրը շաբաթվա «երազանքի ուղևորություն» է ճանաչել Հայաստանը

22-11-2017, 13:13 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
22 Նոյեմբեր 2017, 13:13 - NovostiNK
The Week ամսագիրը շաբաթվա «երազանքի ուղևորություն» է ճանաչել Հայաստանը

Բրիտանական The Week ամսագիրը, որն ամեն շաբաթ իր ընթերցողներին ներկայացնում է մեկ ուղղություն, այս անգամ «երազանքի ուղևորություն է» ճանաչել Հայաստանը:

«Երբ դու Հայաստանում հանդիպում ես հյուրընկալության, հազիվ թե կարողանաս այն մոռանալ»,-ասել է BBC-ի զբոսաշրջային լրագրող Բեն Լերվիլը:

Լեռնային երկիրը հայտնի է օտարազգիներին իր առատաձեռնությամբ ու մեծահոգությամբ դեռևս «Մետաքսի ճանապարհից», երբ անհամար վաճառականներ, զինվորներ ու միգրանտներ էին անցնում նրա գեղեցիկ, շրջապտույտ լանդշաֆտներով:

Լերվիլը գրել է, որ առնչվել է հայերի հյուրընկալող էությունը Կովկասը «մարշուտկայով» բացահայտելու ընթացքում: Դեբեդի կիրճում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն ճանաչված վանքերում թափառելուց հետո Լերվիլը հայտնվել է Դիլիջանում՝ «գեղատեսիլ, անտառային մի հանգստավայրում, որը տեղացիների մոտ հայտնի է որպես Փոքրիկ Շվեյցարիա»: Լերվիլը որոշել կեցավայր գտնել ու մնալ Դիլիջանում:

«Օգտվելով մի հնացած ուղեցույցից՝ ես քաղաքի ծայրամասում գտա հյուրանոց, սակայն ոչ ոք չպատասխանեց իմ թակոցին ու ես փորձեցի ձայն տալ. «Բարև Ձեզ», ասացի հայերենով: Միջին տարիքի մի կին բացեց դարպասները՝ հետաքրքրական հայացքով ինձ նայելով: Երբ ես ցույց տվեցի ուղեցույցը, նա ժպտաց ու ինձ ուղեկցեց ներս: Տունը լի էր աղմուկով ու ծիծաղով: Իմ հյուրընկալն ինձ ցույց տվեց սենյակս, ապա ճաշասենյակը՝ հասկացնելով, որ ժամը 19-ին լինեմ այնտեղ: Ես պարտաճանաչորեն ներկայացա ժամը 7-ին ու հայտնվեցի ընտանիքի ավագ դստեր 18-ամյակի տոնակատարությանը: Այնտեղ 12-ն էինք և միայն ես էի անծանոթ»,-գրել է Լերվիլը՝ ավելացնելով, որ երեկոն լի էր օղու, խորովածի, պանրի, սմբուկի, ձիթապտղի, լավաշի մեծ քանակությամբ:

Լերվիլը նշել է, որ տան տերերը ոչ մի պահ իր բաժակն առանց օղու չէին թողնում, կենացներ էին ասում բոլորի ու ամեն ինչի համար, որոնց հետևել են երգերն ու ծննդյան տորթը:

Վերջում Լևիլը գրում է. «Ես միայն սա կասեմ. Երբ դուք Հայաստանում հյուրընկալության հանդիպեք, դուք չեք կարողանա այն մոռանալ»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS