TOP նոր
» » » Այս երկրի ապագան կարող է նույնքան հագեցած լինել, որքան անցյալը. New York Times-ը` ՀՀ մասին

Այս երկրի ապագան կարող է նույնքան հագեցած լինել, որքան անցյալը. New York Times-ը` ՀՀ մասին

26-10-2018, 12:23 Դիտումներ: Արևմտյան, ՕՐՎԱ ԹԵՄԱ
26 Հոկտեմբեր 2018, 12:23 - NovostiNK
Այս երկրի ապագան կարող է նույնքան հագեցած լինել, որքան անցյալը. New York Times-ը` ՀՀ մասին

Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանում «Արմենիա!» խորագիրը կրող հայկական ցուցադրության լույսի ներքո ծավալուն հոդվածով անդրադարձ է կատարել Հայաստանի պատմությանը, ներկային եւ ապագայի հեռանկարներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականը հոդվածի սկզբում ուշադրություն է հատկացրել Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանում սեպտեմբերի 21-ին բացված «Արմենիա!» խորագիրը կրող ցուցադրությանը, որում ներկայացված է 4-17-րդ դարերի հայկական արվեստի ժառանգությունը: «Կատարյալ գեղեցկություն. Մետրոպոլիտենի թանգարանի հայկական ցուցադրությունը մեկն է տարիների համար» խորագրով է պարբերականը ներկայացրել հայկական ցուցադրությունը:

Այնուհետեւ պարբերականն անդրադարձ է կատարում Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններին, որոնց արդյունքում 2018թ. գարնանը վարչապետի պաշտոնում ընտրվեց Նիկոլ Փաշինյանը: «Փողոց էին դուրս եկել հիմնականում երիտասարդները: Նրանք արդեն հոգնել էին ոչ արդյունավետ կառավարությունից եւ նաեւ իրենց սմարթֆոններով հետեւում էին ընդդիմության առաջնորդ, նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի առաջընթացին, երբ նա բողոքի ցույցեր էր անում: Երբ նա ժամանեց Երեւան՝ նախկին խորհրդային այս երկրի մայրաքաղաք, զանգվածները համատարած գործադուլի կոչեր էին անում: Վեց շաբաթից էլ քիչ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ, ստանձնեց երկրի կառավարման ղեկը՝ ուսերին տանելով արտասովոր, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը»,- գրում է պարբերականը

Հեղինակավոր պարբերականն այնուհետեւ անդրադառնում է Հայաստանի անցյալին՝ շեշտելով, որ այն շատ մեծ պատմություն ունեցող երկիր է: «Այս տարվա գարնանը մենք հասկացանք, որ նրա ապագան կարող է նույնքան հագեցած լինել, որքան անցյալն է»,- գրում է հոդվածագիրը:

Պարբերականը հիշեցնում է, որ Մետրոպոլիտենի թանգարանում հայկական ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Հոդվածում հատուկ ուշադրություն է հատկացվում Գարեգին Երկրորդի ներկայությանը՝ ընդգծելով եկեղեցու կարեւոր դերը հայ ժողովրդի կյանքում: «Հայաստանը քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիրն է, իսկ ցուցահանդեսը հագեցած է խաչքարերով եւ սուրբ մասունքներով, ինչը վկայում է հայկական մշակութային ժառանգության ինքնուրույնության մասին: Ոչ մի թանգարան հայկական արվեստի այսքան ցուցանմուշներ չի ներկայացրել: Բոլոր 140 նմուշները բերվել են հայկական թանգարաններից եւ եկեղեցիներից եւ շատ քիչ են տեղափոխվում»,- գրել է հոդվածագիրը:

Պարբերականը լայն անդրադարձ է կատարել ցուցադրությանը՝ ներկայացնելով նաեւ Հայաստանի պատմությունը սկսած այն ժամանակներից, երբ Հայաստանի Տրդատ 3-րդ արքայի օրոք երկիրը պաշտոնապես քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն, վերջացրած 16-րդ դարով, երբ ի հայտ են եկել առաջին տպագիր գրքերը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS