TOP նոր
» » » Ուկրաինայում բողոքի ակցիաները կապված չեն եվրոպական արժեքների ձգտման հետ. The Guardian

Ուկրաինայում բողոքի ակցիաները կապված չեն եվրոպական արժեքների ձգտման հետ. The Guardian

13-12-2013, 14:57 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
13 Դեկտեմբեր 2013, 14:57 - NovostiNK
Ուկրաինայում բողոքի ակցիաները կապված չեն եվրոպական արժեքների ձգտման հետ. The GuardianՍխալ է կարծել, թե Ուկրաինան պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և Ռուսաստանի միջև: Պատմությունը ցույց է տալիս, որ Կիևը կարող է գործ ունենալ 2 կողմերի հետ՝ գրում է The Guardian-ը:

Հազարավոր ուկրաինացիներ մինչև այժմ գտնվում են Կիևի կենտրոնում՝ ժողովրդավարության, ազատության և օրենքի գերակայության կոչերով: Սակայն ոչ վաղ անցյալում ցուցարարները նույնն էին անում նաև Մոսկվայում՝ նշում է պարբերականը:

Թյուր է այն կարծիքը, թե Կիևի փողոցներում կատարվող իրադարձությունները պտտվում են «եվրոպական արժեքների» շուրջ:

Այն, որ Ուկրաինան պետք է կտրվի Ռուսաստանի հետ բոլոր կապերից՝ սխալ է և ԵՄ-ի կողմից Ուկրաինայի նկատմամբ սադրիչ մոտեցում, այսպես կոչված, «Արևելյան գործընկերության» շրջանակներում:

Ուկրաինայի տնտեսությունը գրեթե հավասարապես կապված է և Ռուսաստանի, և ԵՄ-ի հետ, իսկ 2 ուղղություններով ներմուծումը գերազանցում է արտահանմանը: Ուկրաինային պետք է ընձեռվի 2 կողմերի հետ համագործակցելու հնարավորություն:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը առաջարկել է եռակողմ բանակցություններ՝ Ռուսաստանի և ԵՄ-ի հետ: ԵՄ-ն պետք է հրաժարվի Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտի բարձրագոչ հարցից՝ «Իսկ ինչի՞ մասին պետք է խոսել», հակառակ դեպքում ներկայիս ճգնաժամը առաջիկայում կկրկնվի:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS