TOP նոր
» » » Արևմտյան լրատվամիջոցները` Թուրքիան ցնցած ոստիկանական օպերացիայի մասին

Արևմտյան լրատվամիջոցները` Թուրքիան ցնցած ոստիկանական օպերացիայի մասին

19-12-2013, 12:29 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
19 Դեկտեմբեր 2013, 12:29 - NovostiNK
Արևմտյան լրատվամիջոցները` Թուրքիան ցնցած ոստիկանական օպերացիայի մասինԴեկտեմբերի 17-ին թուրքական ոստիկանության կողմից Անկարայում և Ստամբուլում իրականացրած հակակոռուպցիոն խոշոր օպերացիան, որի ժամանակ ձերբակալվել էին նախարարների ու գործարարների որդիներ, լայն արձագանք է գտել միջազգային մամուլում: Ավելի քան 5 տասնյակ ձերբակալվածների թվում են եղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի, Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի ու քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները:

Թուրքական «Սաբահ» օրաթերթը, վկայակոչելով արևմտյան մամուլի հրապարակումները, նշում է, որ վերոնշյալ օպերացիայի հետևում կանգնած է Գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլեննը:

Այսպես`

Times
Ոստիկանության իրականացրած օպերացիան Էրդողանի և գյուլենական շարժման միջև խորացող վեճի հետևանքն է: Գյուլենը թշնամացավ Թուրքիայի կառավարության հետ:

New York Times
Այդ օպերացիան սպառնալիք է` ուղղված Էրդողանին: Մինչդեռ մի ժամանակ Էրդողանն ու Գյուլենը Թուրքիայի քաղաքականությունը բանակի ազդեցությունից ազատելու գործում դաշնակիցներ էին:

Wall Street Journal
Այդ օպերացիան երկրում շոկային ալիք բարձրացրեց: Սպասվում է, որ Էրդողանը կպատասխանի երկրի տնտեսական կայունությանը և ներդրումային մթնոլորտի անվտանգությանը սպառնացող այդ զարգացոմներին:

The Guardian
Ամռան բողոքի ցուցերից հետո սա դիտվում է Էրդողանի ավտորիտարության դեմ ուղղված ամենամեծ հարձակումը:

Bloomberg
Ասում են` գյուլենական շարժումը պետությունը սիստեմատիկ հսկողության տակ պահել կարողանալու համար սողոսկում է պետական գերատեսչություններ:

Financial Times
Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության և երկրի ոստիկանական ու դատական համակարգ ներթափանցած գյուլենական շարժման միջև խորացող ճգնաժամ կա:

Washington Post
Էրդողանի և գյուլենական շարժման միջև լարվածությունը թեժանում է: Վերլուծաբանների համոզմամբ` սա պատասխան էր` ուղղված գյուլենական շարժմանը դպրոցները փակելու Էրդողանի կառավարության նախաձեռնության դեմ:

Նշենք, որ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած գյուլենական շարժումը հզոր իսլամական շարժում է, որը հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում: Այն համարվել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքական հենարանը: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: Կարծիք կա, որ Գյուլենը մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության և ուժային կառույցների վրա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS