TOP նոր
» » » Վոլգոգրադի պայթյուններն ու մեծ ահաբեկչության վերադարձը Ռուսաստան` The Daily Beast

Վոլգոգրադի պայթյուններն ու մեծ ահաբեկչության վերադարձը Ռուսաստան` The Daily Beast

4-01-2014, 15:02 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
4 Հունվար 2014, 15:02 - NovostiNK
Վոլգոգրադի պայթյուններն ու մեծ ահաբեկչության վերադարձը Ռուսաստան` The Daily Beast«․․․Իսկ Վլադիմիր Վլադիմիրովիչի գործերն այնքան լավ էին ընթանում»,- գրում է Interpreter պարբերականի լրագրող Մայքլ Վեյսը The Daily Beast-ի հրապարակած հոդվածում:

Ահաբեկիչների կողմից կազմակերպված երկու ահաբեկչությունները, որոնք անցած շաբաթ գրանցվեցին Վոլգոգրադում, իրականացվել են Ռուսաստանի ամենատաք քաղաքում ձմեռային օլիմպիական ամենաթանկ խաղերից ընդամենը 5 շաբաթ առաջ, ընդգծում է նա:

«Կենտրոնական Ռուսաստան մեծ ահաբեկչության վերադարձը մռայլում է բազմաթիվ անգամ «տարվա մարդ» ճանաչված Պուտինի մատուցած մնացած հիասքանչ ծառայությունների ցուցակը: Նա Սիրիայի հարցում խորամանկությամբ գերազանցեց ԱՄՆ-ին, գնեց Ուկրաինային, որպեսզի թույլ չտա նրա մտերմացումը ԵՄ հետ, շատերի աչքին վերածվեց օրենքի գլխավոր ոտնահարող մարդուց տանուտերի, ով իր տանը ոչ հաճույքով հյուր է ընդունել «մարդու իրավունքների պաշտպան» Էդուարդ Սնոուդենին, ինչպես նաև բանտից ազատ արձակեց այն քաղբանտարկյալներին, ովքեր, ըստ նրա, իր կառավարությանն այլևս լուրջ վտանգ չեն ներկայացնում»,- ասվում է հոդվածում:

«Սակայն այդ «հրաշքների տարի» անվամբ ներկայացման դեկորացիան բավականին փխրուն էր»,- ընդգծում է հեղինակը: Նրա կարծիքով` Ռուսաստանում կայուն ու անվտանգ շատ քիչ բան կա: Օրինակ՝ անցած տարի էթնիկ ռուսների և ներգաղթյալների միջև ռասիստական ջարդերի պոռթկում գրանցվեց, որոնք ցնցեցին Սանկտ-Պետերբուրգն ու Մոսկվան, գրում է Վեյսը:

«Չեչնիայում 15 տարի շարունակված պատերազմը պաշտոնապես վերջ դրվել է 2009 թվականին նախագահի հայտարարությամբ, սակայն բռնությունը, որը թագավորում է Ռուսաստանի հարավային շրջաններում, այդպես էլ չի դադարել»,- կարծում է լրագրողը: Միևնույն ժամանակ սպանությունները, առևանգումները, պայթյունները հանդիսանում են Հյուսիսային Կովկասն անդադար տանջող մղձավանջ:

Ընդ որում, խոշոր քաղաքների վրա հարձակումների ժամանակավոր դադարեցումը կապված է ոչ այնքան անվտանգության ծառայությունների հմուտ հակաահաբեկչական գործողությունների հետ, որքան հենց ահաբեկիչների որոշումից, հատկապես Դոկու Ումարովի որոշումից, պնդում է Վեյսը: 2012 թվականին Ումարովն անսպասելի կերպով որոշեց դադարեցնել ահաբեկչություններն այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսին է Մոսկվան, հավանաբար այն պատճառով, որ նա ցանկանում էր տեսնել, թե ինչի կհանգեցնեն հակակրեմլյան բողոքի ցույցերը, վերլուծում է հոդվածի հեղինակը: Սակայն ամեն ինչ փոխվեց հուլիս ամսին, երբ նա ռուս ջիհադիստների գլխավոր թիրախ հայտարարեց Սոչին:

Ումարովը ավելի շատ գործում է որպես ջիհադիստներին համախմբող անձ, քան զինյալների հրամանատար, մոտավորապես այնպես, ինչպես նախկին «Ալ-Քաիդայի» քարոզիչ Անվար ալ Ավլակին: Սա Օլիմպիադայի համար հավելյալ վտանգ է ներկայացնում, քանի որ նրանց, ովքեր միայն ցանկանում են հետևել Ումարովի հրամաններին, շատ ավելի վտանգավոր է հայտնաբերելը:

«Ռուսները Սոչիի անվտանգության համար աննախադեպ գումարներ են ծախսել և ավելացրել են անվտանգության ծառայությունների անձնակազմի թիվը»,- ասում է Նյու Յորքի համալսարանի Ռուսաստանի հատուկ ծառայությունների հարցով մասնագետ Մարկ Գալեոթթին: Ինչպես կարծում է Գալեոթթին, ընդհանուր առմամբ բուն Օլիմպիադայի անվտանգությունը համեմատաբար լավ է ապահովված, չնայած Սոչիից հեռու գտնվող այնպիսի քաղաքները, ինչպիսիք են Դոնի Ռոստովը, Կրասնոդարը, Ստավրոպոլը և Աստրախանը, ահաբեկչության համար ավելի հավանական թիրախ են հանդիսանում:

Տաթև Ֆռանգյան

Աղբյուրը`ԳԱԼԱ

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS