TOP նոր
» » » «The Guardian». Գերմանիան պատժամիջոցներ կկիրառի Ուկրաինայի կառավարության դեմ

«The Guardian». Գերմանիան պատժամիջոցներ կկիրառի Ուկրաինայի կառավարության դեմ

5-02-2014, 16:31 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
5 Փետրվար 2014, 16:31 - NovostiNK
«The Guardian». Գերմանիան պատժամիջոցներ կկիրառի Ուկրաինայի կառավարության դեմԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը հայտարարել է, որ պետք է պատժամիջոցներ կիրառվեն Ուկրաինայի կառավարության նկատմամբ, եթե նա ընդդիմության հետ երկարատև պայքարում քաղաքական լուծում չգտնի: Գրում է «The Guardian» պարբերականը:

«Ուկրաինայում գրեթե երկու ամիս բողոքի ցույցեր են տեղի ունենում ընդդեմ նախագահ Վիկտոր Յանուկովիչի այն որոշման, որ պետք է առևտրային և այլ ոլորտներում պայմանագիր կնքվի ԵՄ-ի հետ»,-նշել է վերջինս:

«Ուկրաինան հիմա Ռուսաստանի և արևմուտքի պայքարի միջև է հայտնվել: ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն նախնական քննարկումներ են անցկացնում Ուկրաինայում հնարավոր նոր կառավարությանը ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար: Ուկրաինայի ընդդիմության «Ուդառ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն ավելի վաղ մեկնել էր Նյու Յորք, այնտեղ ներկայացնելով նախկին խորհրդային հանրապետությունում տեղի ունեցող իրավիճակը: Միակ ելքը նա համարել է կառավարության հրաժարականը և վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ հայտարարելը»,-գրում է «The Guardian»-ը:

Հիշեցնենք, որ 2013թ նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը դադարեցրել է ԵՄ հետ ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման աշխատանքները, ինչը հիմնավորել է ԱՊՀ շուկայում հնարավոր մեծ տնտեսական կորուստների վտանգով: Ռուսաստանը բազմիցս զգուշացրել էր Ուկրաինային, որ եթե վերջինս ստորագրի ԵՄ հետ համաձայնագիրը, ապա Ռուսաստանն ու Մաքսային միությունը ստիպված կլինեն պաշտպանել իրենց շուկան և կարող է քննարկվել ԱՊՀ ազատ առևտրային գոտուց Ուկրաինայի հեռացման հարցը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS