TOP նոր
» » » Ֆիսկ. Ինչպե՞ս ողջ պահել ցեղասպանությունների հիշատակը, երբ չարագործությունների վերջին ականատեսը մահանա

Ֆիսկ. Ինչպե՞ս ողջ պահել ցեղասպանությունների հիշատակը, երբ չարագործությունների վերջին ականատեսը մահանա

8-04-2014, 12:36 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
Ֆիսկ. Ինչպե՞ս ողջ պահել ցեղասպանությունների հիշատակը, երբ չարագործությունների վերջին ականատեսը մահանա
8 Ապրիլ 2014, 12:36 - NovostiNK
«The Independent»-ը տպագրել է հոդվածագիր Ռոբերտ Ֆիսկի՝ «1915թ Հայոց ցեղասպանություն. Հավերժական հանցագործության հարցում գտնել տեղին վկայություն» վերնագրով հոդվածը:

Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.

«1915 թվականի Հայոց ցեղասպանության վերջին վերապրածները մահանում են և հայությունը կանգնում է նույն ահաբեկող երկընտրանքի առջև` երկընտրանք, որին ստիպված կլինեն երեք տասնամյակ անց դեմ առ դեմ կանգնել նաև հրեաները: Ինչպե՞ս կենդանի պահել ցեղասպանությունների հիշատակը, երբ օսմանյան և նացիստական չարագործությունների վերջին ականատեսը մահանա: Այս հարցը նաև վերջերս քննարկվել է Կալիֆորնիայում կայացած հայկական համաժողովի ժամանակ:

Հայոց ցեղասպանության փաստն ապացուցող տասնյակ հազարավոր փաստաթղթեր, լուսանկարներ, վերապրածների վկայությունները կրող ձայնագրություններ կան, ինչպես նաև Օսմանյան կայսրության արխիվներից պահպանված փաստաթղթեր, որտեղ պատմում են Օսմանյան Թուրքիայի քրիստոնյաների բնաջնջման մասին հրամանների մասին: Սակայն արդյո՞ք այս ամենը բավարա՞ր է այդ ողբերգությունները 500 տարի անց հիշելու կամ մարդկության դեմ գործած մյուս հանցագործություններից առանձնացնելու համար:

Նախքան տեղահանությունները, թալանը ու զանգվածային սպանդը հայերին հայտնել էին, թե նրանց «վերաբնակեցնելու» են Օսմանյան կայսրության այլ տարածքներում, իսկ տեղահանված հայերի տները և ունեցվածքը բռնագրավվել են: Օսմանյան զորքերի հատուկ ստորաբաժանումները հարյուր հազարավոր հայ տղամարդկանց առանձին խմբերով տարել են մեկուսի վայրեր և կացիններով ու դանակներով մորթի ենթարկել, իսկ նրանց կանանց և երեխաներին` կողոպտել, բռնությունների և սովամահության են ենթարկել` թողնելով, որ կոտորվեն ճանապարհին:

Օսմանցիները հազարավոր հայերի քշել են ժայռերի քարանձավներ և, խարույկներ վառելով քանրանձավների մուտքի դիմաց, շնչահեղձ արել նրանց: Նշվում է, որ օսմանյան զորքերին վարժեցնող որոշ գերամանացի կրտսեր սպաներ Թուրքիայում ականատես են եղել հայերի կոտորածների և հետագայում իրենց տեսածը կիրառել 1941 թվականին` Բելառուսի և Ուկրաինայի տարածքում հրեաների կոտորածների ժամանակ` ստանալով Վերմախթի ավագ սպայի կոչումներ:

Հայերին և հրեաներին տառապանքներ պատճառած այս ողբերգությունները պետք է հավերժ դրոշմված մնան պատմության մեջ` չնայած այն բանին, որ մարդկությունը հակված է կորցնել հետաքրքրությունը անցյալի հանցագործությունների նկատմամբ»:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS