TOP նոր
» » » Ֆիսկ. Արդյո՞ք մահմեդական աշխարհը պետք է հետևի Ցեղասպանությունը չճանաչած, Դինքի սպանողի դատավարությունը խափանող Թուրքիային

Ֆիսկ. Արդյո՞ք մահմեդական աշխարհը պետք է հետևի Ցեղասպանությունը չճանաչած, Դինքի սպանողի դատավարությունը խափանող Թուրքիային

11-04-2014, 22:42 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
11 Ապրիլ 2014, 22:42 - NovostiNK
Ֆիսկ. Արդյո՞ք մահմեդական աշխարհը պետք է հետևի Ցեղասպանությունը չճանաչած, Դինքի սպանողի դատավարությունը խափանող Թուրքիային
The «Independent» պարբերականը տպագրել է հոդվածագիր Ռոբերտ Ֆիսկի՝ «Թուրքիայի վարչապետ Էրդողանը Միջին Արևելքում «ուժեղ տղամարդու» մոդելից վերածվում է էժանագին բռնապետի» խորագրով հոդվածը:

Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով:

«Էրդողանը համարվում է Օբամայի դաշնակիցներից: Կրոնական, բայց աշխարհիկ, հզոր, բայց ժողովրդավար, անկախ, սակայն հուսալի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան այնպիսին է, որ Սպիտակ տունը, նաև Պենտագոնը կարող են ապավինել նրա վրա. այն առաջնորդող ձեռք է հին Օսմանյան կայսրության Արաբական մասում և ապստամբների համար միջոց, ովքեր կարող են տապալել գարշելի Բաշար ալ-Ասադին:

Արդյո՞ք Թուրքիան, որը շարունակում է վատ վերաբերմունք ցուցաբերել քրդերի նկատմամբ, հրաժարվում է ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, խափանել է 2007թ Ստամբուլի փողոցներից մեկում հայ լրագրող Հրանտ Դինքի սպանողի դատավարությունը, այնպիսի հայելի է, որի մեջ մահմեդական աշխարհը պետք է ապշած, սակայն հավանության արժանացած հայացքով նայի:

Ես կարծում եմ, որ Էրդողանի թիրախում կհայտնվի նաև «Daily Zaman»-ը, որը շուտով կզգա Էրդողանի «մտրակի հարվածը»: Այնտեղ հոդված էր տպագրվել, որ Էրդողանը հարձակում է գործել իր իսլամիստ հակառակորդ Գյուլենի վրա, ով ներկա պահին բնակվում է Փենիսիլվանիայում: Նաև նշվում է, որ «Daily Zaman»-ը սերտ կապեր ունի Գյուլենի գաղափարախոսության հետ: Այն նաև հոդված էր տպագրել, որում նշվում էր, որ մարտի 16-ին Թուրքիայից` ապստամբներից կողմից Սիրիայի Քեսսաբի բնակավայրից հայերին տեղահան են արել և համեմատականներ անցկացրել 1915թ զանգվածային սպանությունների հետ, սակայն այն այնքան էլ համարձակ չի գտնել՝ այդ իրադարձությունները ցեղասպանություն կոչելու համար:

Թուրքիան հերքել է այս ամենը, նա նաև հերքել է ցեղասպանության փաստը: Սակայն վկայություններ կան, որ Թուրքիան, կամ ավելի շուտ Էրդողանը, ներգրաված է Ասադի դեմ ապստամբության մեջ, որը շատ կարևոր նշանակություն ունի Օբամայի հետ հարաբերությունների համար»:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS