TOP նոր
» » » «The Fresno Bee». Որտե՞ղ է հաջորդ աղետը տեղի ունենալու: Արդյո՞ք մենք պետք է լուռ մնանք

«The Fresno Bee». Որտե՞ղ է հաջորդ աղետը տեղի ունենալու: Արդյո՞ք մենք պետք է լուռ մնանք

14-04-2014, 22:08 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
14 Ապրիլ 2014, 22:08 - NovostiNK
«The Fresno Bee». Որտե՞ղ է հաջորդ աղետը տեղի ունենալու: Արդյո՞ք մենք պետք է լուռ մնանք
«The Fresno Bee» պարբերականը տպագրել է հոդվածագիր Վարուժան Տեր Սիմոնյանի` «Կենդանի նահատակների դասերը» վերնագրով հոդվածը:

Ստորև ներկայացնում ենք այն` որոշ կրճատումներով:

«Այս հոդվածը Լիբանանի կառավարության կողմից հրատարակված հատուկ դրոշմանիշ թողարկելու վերաբերյալ է: Այդ դրոշմանիշը ինձ ստիպեց վերապրել 1965թ ապրիլի 24-ը...օր, որ մեծ ազդեցություն է ունեցել իմ կյանքի վրա: Հիշում եմ՝ երեխա էի, հորս, հորեղբորս հետ՝ սև շորեր հագած ու մոտովորապես 200.000 մարդկանց հետ գնացել էինք հիշատակելու Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը:

Հիշատակի քայլերթը լուռ էր, սակայն հեկեկոցի ձայները ամենուր էին: Հիշատակի արարողությունից հետո, հորեղբայրս մեզ պատմեց Կոմիտասի ողբերգական կյանքի մասին, ով ականտես է եղել թե ինչպես են իր ընկերները կտտանքների ենթարկվել ու սպանվել: Նա նաև պատմել է թե ինչպես է ողջ բնակչությունը կոտորվել իրենց հայրենիքում:

Մարդկության ցեղասպանության վերջնական փուլից խուսափելու համար չպետք է թույլ տալ, որ այն իրագործողները պատասխանատվություն չկրեն:

Քանի որ մեղավորները շարունակում են ակտիվորեն ներգրավված լինել իրենց հանցագործությունները խեղաթյուրելու և լռեցնելու փորձերում, կրթում են հանրությանը իրենց վայրագությունների մասին, ժխտման հետևանքները շարունակվում են:

Եթե մենք չմտահոգվենք նման հարցերի շուրջ, մենք հետո ականատես ենք լինելու նմանատիպ աղետների, որոնք կրկնվել են Եվրոպայում, Կամբոջայում, Ռուանդայում և Դարֆուրում: Որտե՞ղ է հաջորդ աղետը տեղի ունենալու: Արդյո՞ք մենք պետք է լուռ մնանք:

Թուրքիայի ծայրահեղականները հիմա էլ հարձակում են գործել հայկական Քեսսաբ բնակավայրի վրա: Նրանք գողանում են հայերի ունեցվածքը և տեղահան են անում»:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS