TOP նոր
» » » Ինչքա՞ն հեռու կարող է Թուրքիան գնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

Ինչքա՞ն հեռու կարող է Թուրքիան գնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

28-04-2014, 09:49 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
Ինչքա՞ն հեռու կարող է Թուրքիան գնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում
28 Ապրիլ 2014, 09:49 - NovostiNK
Ամերիկյան “EurasiaNet” հրատարակչության վերլուծաբան Ջոշուա Կուչերան անդրադարձել է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի «ցավակցական ուղերձին» իր «Թուրքիան ու Հայաստանը. Կդառնա՞ն արդյոք Էրդողանի «ցավակցությունները» շրջադարձային» վերնագրով հոդվածում: Վերլուծաբանը գրում է.

«Թուրքիայում բնակվող հայերը ողջունել են երկրի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի «ցավակցությունները» 99 տարի առաջ Օսմանյան կայսրության տարածքում «հայերի զանգվածային սպանությունների» կապակցությամբ: Սակայն տարբեր կարծիքներ կան, թե արդյոք Էրդողանի այս խոսքերը կհանգեցնեն հաշտեցմանն ուղղված նոր գործողությունների:

Ապրիլի 23-ի Էրդողանի մեկնաբանությունը խոստովանություն չի պարունակել այն մասին, որ 1915 թվականին 60000-1,5 միլիոն հայերի սպանությունը ցեղասպանության ակտ է եղել, որի ճանաչմանը փորձում են հասնել ՀՀ իշխանությունները, սկսած այն ժամանակվանից, ինչ այդ երկիրը 1991 թվականին անկախություն է ձեռք բերել: Ինչպես սովորաբար թուրքերն անում են, Էրդողանը ողբերգությունը սահմանափակել է որպես Առաջին համաշխարհային պատերազմի տարիների քաոսի ժամանակ կատարված ողբերգություն, երբ Օսմանյան կայսրությունում զոհվում էին մեծ թվով օտարազգիներ:
Ինչքա՞ն հեռու կարող է Թուրքիան գնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

Այնուամենայնիվ, Էրդողանի մեկնաբանության թե ժամանակը և թե արտահայտության ձևը Թուրքիայում շատերի համար անակնկալ էր: Հայերը ապրիլի 24-ը նշում են որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

«Սա պատմության մեջ շրջադարձային պահ է»,- ասում է Յիլդիզ Օնենը՝ Ստամբուլում հայ ակտիվիստը, ով Հեյդարփաշա մետրոպոլիտենի կայարանի մոտ տեղի ունեցած ապրիլի 24-ի կապակցությամբ փոքրիկ արարողության մասնակիցներից մեկն է: Հենց այդ կայարանից են Օսմանյան իշխանությունները քաղաքից ապրիլի 24-ին տեղահանել ավելի քան 200 հայ մտավորականների: Հենց այդ քայլն էլ հայերն այսօր նշում են որպես ցեղասպանության սկիզբ:

«Սա մեծ փոփոխություն է»,- ասում է Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փալյանը: «Նրանք ասում են, որ զղջում են կատարվածի համար, սա է հայտարարության կարևոր պահը»:

Սակայն Ստամբուլում ընթացած արարողության ոչ բոլոր մասնակիցներն են տպավորված Էրդողանի հայտարարությամբ:

«Թուրքիան պետք է առաջ շարժվի դատարկ ներողություններից դեպի ճանաչում ու կորստի փոխհատուցում»,- ասել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այն փաստը, որ Հովհաննիսյանը կարող է 1915 թ իրադարձությունների հիշատակման կապակցությամբ անցկացվող արարողության ժամանակ հրապարակայնորեն բողոքել, ինքնին նշանակալի փոփոխություն է Թուրքիայում: 2005 թ արձակագիր Օրհան Փամուկը Թուրքիայի ՔՕ տխրահռչակ 301-րդ` «թուրք ժողովրդին վիրավորելու» հոդվածով դատապարտվել էր, երբ շվեյցարական պարբերականներից մեկին տված հարցազրույցի ժամանակ ասել էր, թե «մեկ միլիոն հայ է սպանվել»:
Ինչքա՞ն հեռու կարող է Թուրքիան գնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

Մեկ ամիս անց մեկ այլ արձակագիր Ելիֆ Շաֆակին նույն մեղադրանքն է ներկայացվել` իր «Ստամբուլի ապօրինի որդին» գրքում Ցեղասպանությանն անդրադառնալու համար: (Նրանցից ոչ մեկը պատիժը չի կրել):

Թուրքերը սկսել են պատասխանատվություն կրել նրա համար, ինչ տեղի է ունեցել 1915 թ, և իշխանությունները հետևում են նրանց օրինակին, ասում է Օնենը:

«Թուրք հասարակությունը փոխվում է: Նրանք կառավարությանը ճնշում են Հայոց ցեղասպանության համար»,-հավելում է Օնենը:

Վերջին տարիների Էրդողանի կառավարությունը հարձակման է ենթարկում զանգվածային լրատվամիջոցներին ու խոսքի ազատությանը, հատկապես կառավարությանը քննադատաբար տրամադրված անձանց ու լրատվամիջոցներին: Ընդ որում, այն ավելի մեծ տարածություն է ստեղծում նախկինում սուր ազգայնական հարցեր համարվող այնպիսի քննարկումների համար, ինչպիսիք են հայերի ու քրդերի կարգավիճակը: Տասնամյակներով Թուրքիայի կառավարությունը ներկայացնում էր «Առաջին համաշխարհային պատերազմի տարիների իրադարձությունների պաշտոնական մեկնաբանությունը… որպես արտաքին ու ներքին դավաճանների, ինչպիսիք են հայերը, սպառնալիքների պատմություն»,- գրում է EurasiaNet.org-ին տված հարցազրույցի ժամանակ Ստոկհոլմի Թուրքիայի ուսումնասիրությունների կենտրոնի պրոֆեսոր Ջեննի Ուայթը:

Ինչքա՞ն հեռու կարող է Թուրքիան գնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում
«(Էրդողանի ղեկավարած Արդարություն ու զարգացում) AKP կուսակցությունը հրաժարվել է այս մեկնաբանությունից հօգուտ Թուրքիայի` որպես ընդարձակ ու շարժական սահմաններով համաշխարհային կայսրության ժառանգորդ, որի կազմի մեջ են մտել նախկին թշնամիները, ինչպիսիք են Հունաստանն ու Հայաստանը, ինչպես նաև, ավելի լայն վերցրած, Թուրքիայի ազգային փոքրամասնությունները»,- հավելում է նա:

Սակայն Էրդողանի այս նոր դիրքորոշումը ձախողվեց վերջին ամիսներին վարչապետի կողմից ձեռնարկված քննադատաբար տրամադրված լրատվամիջոցների վրա հարձակմամբ: 1915 թ իրադարձությունների վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը ենթադրում է ավելի շատ գլոբալացված Թուրքիայի վերաբեռնման փորձը: «Սա մեծ ու դրական քայլ է»,- կարծում է Ջեննի Ուայթը:

1915 թ իրադարձությունների 100-ամյա տարելիցի նախօրեին Թուրքիայի վրա ուժեղ ճնշում է գործադրվում՝ դրդելով դրական PR-քայլեր կատարելու: Սակայն, թե ինչքան հեռու կարող է Թուրքիան գնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, անհայտ է մնում: Իրադրությունը, որում հայտնվել է Անկարան, խորանում է ներքին ու արտաքին գործոնների ազդեցությամբ: Հաջորդ համաթուրքական ընտրությունները պետք է անցնեն 2015 թվականի հունիս ամսին, իսկ սա նշանակում է, որ այդ իրադարձությունների հարյուրամյա տարելիցը համընկնում է թեժացած քաղաքական արշավի հետ: Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է կատաղեցնել թուրք ազգայնականներին, ովքեր հանդիսանում են ընտրազանգվածի գլխավոր խմբերից մեկը:
Ինչքա՞ն հեռու կարող է Թուրքիան գնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

Միջազգային արենայում ևս իրավիճակը հայերի հետ հաշտեցման համար բարենպաստ չէ: Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից 2010 թվականին հրաժարվեց` հայտարարելով, որ չի կարողանա վերականգնել հարաբերություններն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի և Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի միջև հարաբերությունները չեն կարգավորվել: Թուրքիան մեծապես կախված է ադրբեջանական ներդրումներից, իսկ Ուկրաինայի ճգնաժամը մեծացրել է Ադրբեջանից Եվրոպա բնական գազի տրանզիտի նշանակությունը` էլ ավելի ամրացնելով Անկարայի վրա Բաքվի` ճնշում գործադրելու լծակները:

Վերջնական արդյունքում Էրդողանի հայտարարությունն, ինչպես երևում է, իր կառավարության համար ոչ մի առանձնակի միավորներ չբերեց Հայաստանում:

«Օսմանյան կայսրության իրավահաջորդը շարունակում է հերքել ակնհայտ փաստերը»,- նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»,- եզրափակում է վերլուծաբանը:


Աղբյուրը՝ ԳԱԼԱ

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS