TOP նոր
» » Փոխվարչապետերի մակարդակում Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը կկայանա մարտի 1-ին

Փոխվարչապետերի մակարդակում Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը կկայանա մարտի 1-ին

28-02-2021, 09:50 Դիտումներ: Տարածաշրջան
28 Փետրվար 2021, 09:50 - NovostiNK
Փոխվարչապետերի մակարդակում Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը կկայանա մարտի 1-ին


Փոխվարչապետերի մակարդակում Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) հերթական նիստը կկայանա մարտի 1-ին տեսակապով: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կողմերը պայմանավորվել են անցկացնել աշխատանքային խմբի հաջորդ նիստը տեսակոնֆերանսի ռեժիմում 2021 թվականի մարտի 1-ին»,-ասել է նա:

Նախորդ հանդիպման ընթացքում կողմերը դիտարկել են համատեղ աշխատանքի հիմնական ոլորտները, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի իրագործումից:
Կողմերը դիտարկել են փորձագիտական խմբերի՝ երկաթուղու, ավտոմեքենաների եւ համակցված բեռնափոխադրումների մասին հաշվետվությունները, ինչպես նաեւ փոխադրումներն ապահովելու հարցերը, այդ թվում՝ անվտանգությունը, մաքսային, սահմանային, սանիտարական, ֆիտոսանիտարական եւ այլ տիպի հսկողության հարցերը:

Փոխվարչապետի խոսքով՝ նիստից հետո կողմերի իրավասու մարմիններին առաջարկվել է անցկացնել ԱՊՀ շրջանակում կնքված միջազգային պայմանագրերի գույքագրում:

Օվերչուկը նշել է, որ աշխատանքային խումբը որոշում է կայացրել վերջնականացնել զեկույցի նախագիծը տրանսպորտային ենթակառուցվածքի նոր օբյեկտները վերականգնելու եւ կառուցելու շուրջ միջացառումների ժամանակացույցի եւ տեսակների մասին, ինչն անհրաժեշտ է անվտանգ միջազգային բեռնափոխադրումները կազմակերպելու, իրականացնելու եւ ապահովելու համար:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS