TOP նոր
» » ԱՄՆ-ը կմասնակցի Իրանի հետ «միջուկային համաձայնագրի» շուրջ բազմակողմ բանակցություններին

ԱՄՆ-ը կմասնակցի Իրանի հետ «միջուկային համաձայնագրի» շուրջ բազմակողմ բանակցություններին

5-04-2021, 09:36 Դիտումներ: Տարածաշրջան
5 Ապրիլ 2021, 09:36 - NovostiNK
ԱՄՆ-ը կմասնակցի Իրանի հետ «միջուկային համաձայնագրի» շուրջ բազմակողմ բանակցություններին


Վաշինգտոնը պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել Թեհրանի հետ, հայտարարում է պետքարտուղարությունը: ԱՄՆ-ը համաձայնվել է մասնակցել Վիեննայում երեքշաբթի օրը մեկնարկող բազմակողմ բանակցություններին՝ Իրանի և աշխարհի առաջատար տերությունների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան և Չինաստան) միջուկային համաձայնագրի վերականգնման գործընթացի շրջանակներում: Այս տեղեկությունը հաստատել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, գրում է Ամերիկայի Ձայնը։

Նա ասել է, որ Վիեննայի բանակցությունները կկառուցվեն աշխատանքային խմբերի հիման վրա, որոնք ԵՄ-ը պատրաստվում է ստեղծել համաձայնագրի այլ կողմերի, այդ թվում Իրանի հետ:

«Մենք չենք ակնկալում անմիջապես ունենալ բեկում, քանի որ մեզ դժվար քննարկումներ են սպասում: Բայց մենք կարծում ենք, որ սա անհրաժեշտ քայլ է՝ առաջ շարժվելու համար», - ասում է Փրայսը իր հայտարարության մեջ` ավելացնելով, որ Վաշինգտոնը պատրաստ է ուղղակի բանակցություններ վարել Թեհրանի հետ:

Ինչպես հայտնում է Reuters-ը, վկայակոչելով Եվրամիության աղբյուրները, բանակցողների նպատակը երկամսյա ժամկետում համաձայնության գալն է:

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դուրս է բերել ԱՄՆ-ը միջազգային համաձայնագրից 2018 թ-ին և վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները, ինչը Թեհրանին ստիպել է խախտել համաձայնագրի որոշ դրույթներ:

Նախագահ Ջո Բայդենը ցանկանում է վերականգնել ԱՄՆ-ի դիրքերը համաձայնագրում, բայց Վաշինգտոնն ու Թեհրանը չեն կարող գալ ընդհանուր հայտարարի, թե ով պետք է կատարի առաջին քայլը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS