TOP նոր
» » Վրաստանը հունիսի 1-ից բացում Է ցամաքային սահմանները

Վրաստանը հունիսի 1-ից բացում Է ցամաքային սահմանները

25-05-2021, 14:15 Դիտումներ: Տարածաշրջան
25 Մայիս 2021, 14:15 - NovostiNK
Վրաստանը հունիսի 1-ից բացում Է ցամաքային սահմանները


Վրաստանի իշխանությունները հունիսի 1-ից կբացեն ցամաքային սահմանները, որոշումն ընդունվել Է COVID-19-ի դեմ պայքարի համակարգող շտաբի նիստի արդյունքներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վրաստանի ցամաքային սահմանները փակ են 2020 թվականի մարտից կորոնավիրուսի համավարակի պատճառով: «Միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում ընդունեց ցամաքային սահմանները բացելու մասին, ինչը գործի կդրվի հունիսի 1-ից»,- հայտարարել Է Կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Գիբրաձեն մայիսի 25-ին կայացած ճեպազույցում:

Վրաստանի սահմանը հատել կարելի կլինի փաստաթղթով, որը կհավաստիացնի COVID-19-ի դեմ պատվաստման լրիվ բուժընթացը կամ Էլ բացասական պոլիմերազային շղթայական ռեակցիա- թեստով, որն արվել Է վերջին 72 ժամվա ընթացքում: «Այդ դեպքում, այն անձինք, ովքեր Վրաստան կժամանեն պոլիմերազային շղթայական ռեակցիա- թեստով, պարտավոր կլինեն հետագա 72 ժամվա ընացքում կատարել կրկնական պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ»,- նշել Է Գիբրաձեն:

Նա նաեւ բոլոր օտարերկրացի այցելուներին խորհուրդ Է տվել իրենց հետ ունենալ բժշկական ապահովագրություն, որը անհրաժեշտության դեպքում կծածկի կորոնավիրուսային վարակի բուժման ծախսերը, հաղորդել Է Sputnik -ը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS