TOP նոր
» » Հայկական կողմը Շուշին չի գնդակոծել, կորուստներ չի կրել. ՊԲ–ն հերքում է Ադրբեջանին

Հայկական կողմը Շուշին չի գնդակոծել, կորուստներ չի կրել. ՊԲ–ն հերքում է Ադրբեջանին

3-09-2021, 11:46 Դիտումներ: Տարածաշրջան
3 Սեպտեմբեր 2021, 11:46 - NovostiNK
Հայկական կողմը Շուշին չի գնդակոծել, կորուստներ չի կրել. ՊԲ–ն հերքում է Ադրբեջանին


Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:00-ից 02:15-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը և պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով, հետ նահանջել, հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը։

ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի սադրանքները կանխելու համար:


Աղբյուրը՝ Pastimfo

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS