TOP նոր
» » Մուրադովը Բաքվում Հասանովին է ներկայացրել ռուս խաղաղապահների նոր հրամանատարին

Մուրադովը Բաքվում Հասանովին է ներկայացրել ռուս խաղաղապահների նոր հրամանատարին

12-09-2021, 08:06 Դիտումներ: Տարածաշրջան
12 Սեպտեմբեր 2021, 08:06 - NovostiNK
Մուրադովը Բաքվում Հասանովին է ներկայացրել ռուս խաղաղապահների նոր հրամանատարին


Գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին է ներկայացրել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարի պաշտոնում իրեն փոխարինած գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Ռուստամ Մուրադովը Բաքու է մեկնել Մախաչկալայից, որտեղ երեկ՝ սեպտեմբերի 10-ին, ասել էր, որ դրական է գնահատում ռուսաստանյան խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում: Նա նաև նշել էր, որ եռակողմ հայտարարությամբ նախանշված 5-ամյա ժամկետը լրանալուց հետո որոշում կընդունվի ռուսական խաղաղապահ առաքելության երկարաձգման վերաբերյալ:

Գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը, որը մինչ այդ զբաղեցրել է ՌԴ ԶՈՒ 58-րդ համազորային բանակի (Հարավային ռազմական օկրուգ) հրամանատարի տեղակալի պաշտոնը, ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատար է նշանակվել ռոտացիայի սկզբունքով: Սեպտեմբերի 9-ին Կոսոբոկովին Երևանում ընդունել էր Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը
:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS